Ոստիկանների յարձակւումը քաղաքացիների վրայ

Ոստիկանների յարձակւումը քաղաքացիների վրայ

Ոստիկանները գազանի նման յարձակւում են քաղաքացիների վրայ՝ ըստ Yerkir.am-ի յայտարարեց պատգամաւոր Արեգնազ Մանուկեանը, ով ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանի գլխաւորած երթով մասնակցում էր մայրաքաղաքի կենտրոնական հատուածներում կազմակերպուած խաղաղ ակցիային։

Վազգէն Սարգսեան-Մովսես Խորենացի փողոցների հատման վայրում ոստիկանները գրոհեցին խաղաղ ցուցարարների վրայ ու սկսեցին անհամաչափ բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկել։

Քաղաքացիներից մէկի վերնազգեստը մնաց Արեգնազ Մանուկեանի ձեռքին, երբ նրան ոստիկանները տարան։

«Պատգամաւորներիս են քաշքշում, ուզում են մէզ էլ բերման ենթարկել՝ խայտառակ իրավիճակ է, կատաղած այնպէս են յարձակւում»,-ասաց նա։

Մայրաքաղաքում հազարաւոր ոստիկանների թւում կան նաեւ դիմակաւոր ոստիկաններ: Փողոց են դուրս բերուել անգամ նախկին՝ «հրեշտակների» գնդի հագուստով ոստիկաններ, մինչդեռ  այդ գունդը վաղուց ցրել են: Ոստիկանի արտահագուստի տակ թաքնուած՝ անյայտ կարգավիճակի մարդիկ  Յաղթանակի կամրջից ու Հերացու փողոցից  բազմաթիւ քաղաքացիների բերման ենթարկեցին:

Նշէնք, որ երէկ՝ «Դիմադրութիւն» շարժման համազգային հանրահաւաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը յայտարարեց, որ այսօրուանից անհնազանդութեան խաղաղ գործողութիւններ են սկսուելու ամբողջ հանրապետութիւնով մէկ․ փակուելու են յատկապէս մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որեւէ գործ չպլանաւորել՝ գործադուլ եւ դասադուլ իրականացնել։ Իսկ Ֆրանսիայի հրապարակում երեկուանից գիշերել են հանրահաւաքի բազմաթիւ մասնակիցներ։ Սաղաթելեանը յայտարարեց, որ այս դժուարութիւնները ընդամէնը օրերի հարց են՝ ապազգային իշխանութիւնները հեռանալու են։

Մանրամասն՝ տեսանիւթում․

Share