Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը հանդիպել է Հայ Օգնութեան Միութեան կենտրոնական վարչութեան անդամների հետ, Հայաստանի եւ Արցախի միաւորների ատենապետուհիներին եւ ՀՅԴ Արցախի ԿԿ-ՀՕՄ կապի պատասխանատուին: Այս մասին յայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից:
Քննարկուել են ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացուող ընթացիկ եւ ապագայ ծրագրերը՝ նախանշելով իշխանութունների հետ համագործակցութեան ուղղութիւնները:
Նախագահ Յարութիւյնեանը շնորհակալութիւն է յայտնել հոմուհիներին՝ յատկապէս հետպատերազմեան ծանր շրջանում Արցախի կողքին լինելու եւ ի յայտ եկած նոր խնդիրների լուծմանն օժանդակելու համար: