ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ՝ Յակոբ Տեր-Խաչատուրեանը հանդիպել է ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչութեան անդամների հետ

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ՝ Յակոբ Տեր-Խաչատուրեանը հանդիպել է ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչութեան անդամների հետ



Այսօր՝ մայիսի 1-ին ՀՅԴ Բիւրոյի գրասենեակում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տեր-Խաչատուրեանի եւ Հայ Օգնութեան Միութեան Կենտրոնական Վարչութեան անդամների միջեւ: Հանդիպման ընթացքում քննարկուել են ՀՕՄ-ի առաջիկայ ծրագրերը՝ Հայաստանում եւ Արցախում, ինչպէս նաեւ բարեսիրական միութեան ներկազմակերպական անելիքները:

ՀՕՄ-ի Կենտրոնական Վարչութեան ատենապետուհի Նաիրի Տերտէրեանն ու վարչութեան միւս ընկերուհիները կարեւորել են յատկապէս Արցախում նախատեսուած սոցիալական ներդրումային ծրագրերն ու Արցախի քառօրեայ եւ 44-օրեայ պատերազմների մասնակից եւ վիրաւոր շուրջ 250 արցախցի եւ հայաստանցի ուսանողներին սոցիալական աջակցութիւն տրամադրելու նախաձեռնութիւնները:

Ներկազմակերպական հարցերում Միութիւնը նպատակ է դրել տարածքային կառոյցների կարողութիւնների շարունակական մեծացման եւ գործիչների միջոցով էլ աւելի ակտիւացնել աշխատանքներն ու ընդլայնել ծրագրերը: Այս հարցերը քննարկելու նպատակով առաջիկայում նախատեսւում է գումարել ՀՕՄ-ի Շրջանային վարչութիւնների անդամների ժողով:

Share