Սամուել Շահրամանեանը առաջադրուելու ցանկութիւն չունի

Սամուել Շահրամանեանը առաջադրուելու ցանկութիւն չունի



Մայիսի 21-ին աւարտւում է Արցախի նախագահի պաշտօնավարման ժամկէտը, որից յետոյ ԱՀ խորհրդարանը, վերջերս կատարած սահմանադրական փոփոխութեամբ, կարող է նոր նախագահ ընտրել, քանի որ օբյեկտիւ պատճառներով հնարաւոր չէ ընտրութիւններ անցկացնել։ Գլխաւոր հարցն այն է, թէ ով կառաջադրուի նախագահի պաշտօնում։ Սամուել Շահրամանեանի մտէրիմները տպաւորութիւն ունեն, որ նա առաջադրուելու ցանկութիւն չունի,  սակայն ներկայիս խորհրդարանի համար նա միակ ընդունելի թեկնածուն է, որին  պատգամաւորների մեծամասնութիւնը պատրաստ է կողմ քուէարկել:

Յիշեցնենք, որ Արցախի նախագահի ընտրութեան առաջին փուլում՝ 22, երկրորդում 17 կողմ ձայն է հարկաւոր։ Առաջիկայում հնարաւոր է կոնսուլտացիաներ սկսուէն Արցախի  ներկայացուցչութիւնում` հասարակական-քաղաքական շրջանակների հետ: Եթէ չգտնուի բոլորի համար ընդունելի թեկնածու, ապա Շահրամանեանին պէտք է համոզէն, որ շարունակի տանել իր խաչը, որ ինստիտուտը չլուծարուի։

Share