Միացեալ Նահանգները չեղարկել է Հայաստանում «անօգուտ» ծրագրի ֆինանսաւորումը

Միացեալ Նահանգները չեղարկել է Հայաստանում «անօգուտ» ծրագրի ֆինանսաւորումը

Միացեալ Նահանգները չեղարկել է Հայաստանում «Ժողովրդավարական մշակոյթի խթանում» ծրագրի ֆինանսաւորումը։ Դրա մասին յայտնել են մուլտիմիլիարդատէր եւ ԱՄՆ նախագահի զինակից Իլոն Մասկի ղեկավարած ԱՄՆ կառավարութեան արդիւնաւետութեան դէպարտամենտից (DOGE)։

Այդ նպատակների համար նախատեսւում էր յատկացնել 2 միլիոն դոլար։  

Միացեալ Նահանգների որոշումը նման ծախսէրն «անօգուտ» են անուանել։  
«ԱՄՆ-ն չեղեալ է յայտարարել հետեւեալ անօգուտ դրամաշնորհները՝ 1,4 միլիոն դոլար՝ Բրազիլիայում «Ինտէրնետի մասնատման կանխարգելման համար», 750 հազար դոլար՝ Ղրղզստանում «Քաղաքացիական հասարակութեան կայունութեան եւ ադապտացման ապահովման» համար եւ 1 միլիոն դոլար՝ Շրի Լանկայում «վստահութեան ամրապնդման եւ յոյսի պահպանման» համար»,-նշել են է DOGE-ում:  
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ կառավարութիւնը չեղարկել է 215 միլիոն դոլարի «անօգուտ դրամաշնորհները», որոնք պէտք է իրականացուեին Միացեալ Թագաւորութիւնում, Մոլդովայում, Բրազիլիայում եւ այլ երկրներում։  

Share