ՏԻՄ ընտրութիւններում քաղաքական ռեսուրսի այսպիսի չարաշահում երբեք չի եղել

ՏԻՄ ընտրութիւններում քաղաքական ռեսուրսի այսպիսի չարաշահում երբեք չի եղել

«Հայաստան» խմբակցութիւնն արձանագրում է, որ 2025 թուականի մարտի 30-ին Գիւմրի քաղաքում եւ Փարաքար խոշորացուած համայնքում մեր հայրենակիցները կատարեցին իրենց ընտրութիւնը, թոյլ չտուեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեանը վերցնել իշխանութիւնը։

Այս երկու համայնքներում էլ ընտրութիւններն արտահերթ էին, որովհետեւ Նիկոլ Փաշինեանը, ինչպէս այլ ՏԻՄ-երում, անտեսելով քաղաքացիների նախորդ ընտրութիւնը, բռնազաւթել էր իշխանութիւնը։

Այս անգամ էլ վարչակազմն անսահման օգտագործեց վարչական ռեսուրսը, ռեպրեսիւ մարմինների միջոցով բռնաճնշումների դիմեց ընդդիմադիր թեկնածուների դէմ, փորձեց վախի մթնոլորտում ուղղորդել ընտրողներին, բարձրաստիճան գրեթէ բոլոր ՔՊ-ական պաշտօնեաներին գործուղեց այդ համայնքներ։ Ձախողումից յետոյ էլ երեսպաշտօրէն յայտարարում են, թէ իրենք ազատ, արդար ընտրութիւնների երաշխաւոր են, քաղաքացու ընտրութիւնն իրենց համար օրէնք է։

ՏԻՄ ընտրութիւններում քաղաքական ռեսուրսի այսպիսի չարաշահում երբեք չի եղել։

«Հայաստան» խմբակցութիւնը շնորհաւորում է Փարաքար համայնքում առաւելագոյն ձայներ հաւաքած «Միասնութիւն» դաշինքին։ Յուսանք՝ Գիւմրիում անցողիկ շեմը յաղթահարած ընդդիմադիր ուժերը քաղաքապետ կընտրէն՝ ձախողելով Գիւմրիում իշխանութիւնը զաւթելու Փաշինեանի ցանկացած փորձ։

ԱԺ «Հայաստան» խմբակցութիւն
01.04.2025

Share