«Հայաստան» խմբակցութեան պատգամաւորների ելոյթները ԱԺում

«Հայաստան» խմբակցութեան պատգամաւորների ելոյթները ԱԺում

Ոչ մէկ թող չհամարձակուի, որոշում կայացնի, թէ ով Գիւմրի մտնի, ով չմտնի. Գառնիկ Դանիելեան

Նախկին հանրապետական, այնուհետեւ «Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւնով պատգամաւոր դարձած, հիմա ՔՊ-ից Գոյւմրիի քաղաքապետի ժամանակաւոր պաշտօնակատարը որոշել է, որ այլեւս Գիւմրի քաղաք այցելելու իրաւունք պէտք է ունենան միայն ՔՊ անդամատոմս ունեցող մարդիկ։ Այս մասին ԱԺ-ում յայտարարեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գառնիկ Դանիելեանը:

«Երեկ իր հարցազրոյցում անդրադառնալով ինձ, հետեւեալ աշխարհացունց միտքն է արտայայտում, որ ինչ գործ ունի դաշնակցական Գառնիկը Գիւմրիում։ Այդ նոյն օրը, որը որ ես Գիւմրիում էի, պատիւ ունէի Սրբազան պայքարի շրջանակներում այցելել Գիւմրի, այդ օրը ՔՊ-ի մեր պատգամաւորները ընտրաշաւ էին անցկացնում տարբեր խմբերով, եւ այնտեղ, որտեղ մենք գտնւում էինք, գալիս էին եւ երեք անգամ այդտեղ յայտնուելուց յետոյ նաեւ եթէ յիշողութիւնս չի դաւաճանում, ՔՊ պատգամաւորները ինձ տեսել են եւ իմ վարքագիծն էլ են տեսել այդտեղ»,- նշեց նա:

Վարչական շրջանի պատասխանատուն խաբում է՝ ասելով, թէ դպրոցականի համար ձեռնտու է գնել 7200 դրամանոց փաթեթը. Թադեւոս Աւէտիսեան

«Պարզւում է, որ դպրոցական երեխաների համար 20% արտօնութիւն ստանալու համար պէտք է երեխայի ծննդականի թուայնացում, որը չէն արել, աւելին իրենց այդ պարտականութիւնը դրել են ծնողների վրայ»,- ԱԺ յայտարարութիւնների ժամին ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Թադեւոս Աւէտիսեանը։

 Նա նշեց, որ այդ պատճառով հնարաւոր չէ էլեկտրոնային եղէնակով դպրոցականի  համար տրանսպորտի ուղեվարձի տոմս ձեռք բերես։ Նա պատմեց, որ վարչական կենտրոնից ծնողին ուղարկում են ԶԱԳՍ երեխայի ծննդականը թուայնացնելու համար, այնտեղից էլ յորդորում են թուայնացումն իրականացնել Արդարադատութեան նախարարութեան ՔԳԱԿ ծառայութիւնում։

«Այստեղ արդէն պէտք է սպասես 10 աշխատանքային օր, որպէսզի մի քանի րոպէանող ծննդականի թուայնացման աշխատանքը կատարեն։ Մեկը մէկի վրայ է գցում, ասելով, որ իրենց գործը չի, այլ օգնում են»,-ասաց Աւէտիսեանը եւ յաւելեց.

 «Վարչական շրջանի պատասխանատուն, որ այնտեղ նստած է իբր հաշուարկէնր բերելով որպէս խնաեօղական տարբերակ գովազդում է 7200 դրամանոց փաթեթը, որը իբր գործում է 45 օրով, սակայն փաթեթը գնելուց յետոյ պարզւում է, որ  այն գործում է ընդամէնը 30 օր։ Հետեւաբար ամսի 21-22-րդ աշխատանքային օրերին ձեր երեխան այս փաթեթով, որը ձեզ խաբել են, դպրոց գանլու եւ գալու մէկ ուղեւորութեան համար պէտք է վճարի 165 դրամ, այլ ոչ թէ 150»,-ասաց ընդդիմադիր պատգամաւորը։

Սիրելի՛ գիւմրեցիներ, դուք ընտրելու եք նիկոլիզմի եւ ինքնիշխան Հայաստանի միջեւ. Արմենուհի Կիւրեղեան

Վանաձորցին դեռեւս 2021 թուականին կտրուկ մերժեց ՔՊ-ին ՏԻՄ ընտրութիւններում: Այս մասին այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողւում յայտարարութիւնների ժամին ունեցած ելոյթում յիշեցրեց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմենուհի Կիւրեղեանը՝ մասնաւորապէս դիմելով գիւմրեցիներին, որտեղ մարտի 30-ին կայանալու են ՏԻՄ ընտրութիւններ։

Նա նշեց, որ մինչ օրս ՔՊ-ին չի յաջողուել մարսել այդ պարտութիւնը։

«Իհարկէ, լուսաւոր Էդմոնը 2,5  տարի դատական հայցերով հանդէս գալով՝ ամէն ինչ արեց, որ  աւագանին մինչ օրս  չկայացնի համայնքի ղեկավարի ընտրութեան  օրակարգով առաջին նիստը։

ՔՊ-ն նորից դիմել է իր գործընկեր լուսաւորին։ Լուսաւոր Սարիկը հագել է ՔՊ-ի կոստիւմ, բայց փորձում է համոզել գիւմրեցուն, թէ ինքը Նիկոլ չէ, նիկոլիզմի հետեւորդ չէ։

Սիրելի գիւմրեցիներ՝ դուք կիրակի օրն ընտրելու եք Հայաստան՝  ինքնիշխան երկի՞ր, թե՞ թուրքի հպատակ, թուրք-ադրբեջանական  տանդէմին ամէն օր մի նոր զիջում անող, օրէցօր աճող նրանց ախորժակը բաւարարող նիկոլի՞զմ, թե՞ սեփական արժանապատուութիւնը գնահատող ինքնիշխան երկրի համար պայքրող ու տէր կանգնող Հայաստան։

Զրկում են արցախցիներին 40+10 հազար դրամ աջակցութիւնից, խորացնում են սոցիալական անկայունութիւնը․ Արթուր Խաչատրեան

Սիրելի հայրենակիցներ, 2018 թուականին, Նիկոլ Փաշինեանը որոշեց վերատեսութեան ենթարկել Արցախեան հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացը։ Հայաստանի հպարտ իշխանութիւնները կտրուկ մերժեցին 2019 ապրիլին ներկայացրած կարգաւորման վերջին փաթեթը։ Բանակցութիւնները մտան փակուղի։ 2020 թուականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետութեան դէմ։ Այդ պատերազմը չաւարտուեց նոյեմբերի 10-ի կէսգիշերին։ 2023 թուականի սեպտեմբերեան պատերազմ դրա շարունակութիւնն էր։ (Դեռ չեմ խօսում նրա մասին, որ պատերազմը փոխադրուեց Հայաստանի տարածք)։ Հոկտեմբերին Ադրբեջանի ցեղասպան գործողութիւնների հետեւանքով Արցախը հայաթափուեց եւ մօտ 120.000 մեր հայրենակից ստիպուած եղան ապաստան գտնել Հայաստանում՝ սպասելով այն օրուան, երբ նրանք կը կարողանան իրացնել հաւաքական վերադարձի իրենց իրաւունքը։

Այսօր Հայաստանում ապրող մեր արցախցի մեր քոյրերն ու եղբայրները բազմաթիւ դժուարութիւնների են հանդիպում՝ իրաւական, հոգեբանական, սոցիալ-տնտեսական։ Պատակահան չէ, որ մեր հայրենակիցների մի ստուար զանգուած լքել է Հայաստանը։

 «Բնակարանային ապահովման պետական աջակցութեան ծրագրիրը» ձախողուել է։ 25-30.000 ընտանիքների մի փոքր մասն է օգտուել։ Տրամադրուող գումարը չնչին է եւ չի կարող բաւարարել բնակարան գնելու համար, մանաւանդ փոքր ընտանիքների դէպքում։ Գումարից բացի ծրագրից օգտուելու պայմաններն անհասկանալի սահմանափակումներ են ենթադրում։ Օրինակ, եթէ շայառու ընտանիքի երեխաներից մէկը, որեւէ բարեգործի օգնութեամբ մեկնում է արտէրկրում սովորելու՝ բնակարանը կարող են ընտանիքի ձեռքից խլել։ Եթէ աւելի ժամանակ լինէր, կարելի էր անդրադառնալ սեփանականութեան իրաւունքից զրկելու իրաւաչափութեան մասին։ Ի դէպ, այս անյստակութեան պատճառով բանկերը, մեծամասամբ, ձեռնպահ են մնում հիպոթեքային վարկեր տրամադրելուց։

«Կեցութեան եւ այլ ծախսէրը հոգալու համար սոցիալական աջակցութեան միջոցառման» («40+10 հազար դրամ աջակցութիւն») դադարեցումը կամ միայն առանձին խմբերի համար դրա պահպանումը յանգեցնելու է աջակցութեան կարիք ունեցող տեղահանուածների շրջանում սոցիալական անկայունութեան խորացմանը։ Այս ծրագիրը նոյնպէս անհասկանալի սահմանափակումներ ունի։ Մասնաւորապէս, եթէ շայառուն տարեկան 10 օրուանից աւել բացակայում է, օրինակ այցելում է ազգականին, նա զրկւում է աջակցութեան գումարից։ Աւելին, դադարեցւում է նաեւ բացակաեօղ անձի խնամքի տակ գտնուող անչափահաս երեխայի աջակցութիւնը։

Ուստի պատահական չէ, որ մեր արցախցի հայրենակիցները մարտի 29-ին, ժամը 3-ին, Ազատութեան հրապարակում հանրահաւաք են կազմակերպում՝ բարձրաձայնելու իրենց սոցիալական, իրաւական, եւ այլ ոտնահարուող իրաւունքների մասին։ Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում միանալ մեր արցախցի քոյրերին ու եղբայրներին՝ պահանջելու կառավարութիւնից լուծել արցախցիների առջեւ ծառացած խնդիրները՝ մինչեւ ապահւուի նրանց վերադարձի իրաւունք եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իրաւունքի իրացումը։ 

«Արցախի հարցով միջազգային ինստիտուցիոնալ գործիքներն ու մեխանիզմները սպառուած չէն»․ Լիլիթ Գալստեան 

«Մինչ ՀՀ իշխանութիւններն ու նրանց քարոզչամեքենան փորձում են հայ ժողովրդին համոզել ու ներշնչել, թէ մենք մենակ ենք եւ միջազգային հանրութեան կողմից լքուած, Եւրոպառլամենտը ձայների բացարձակ մեծամասնութեամբ բանաձեւ է ընդունում՝ Արցախի բռնազաւթմանը տալով էթնիկ զտում գնահատականը եւ Ադրբեջանից պահանջելով անյապաղ ազատ արձակել 23 հայ գերեւարուած անձանց, այդ թւում՝ ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարութեանը»,- ԱԺ յայտարարութիւնների ժամին ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։
 Նա նշեց, որ օրերս Շուեյցարիայի Դաշնային ժողովի երկու պալատները բանաձեւ են ընդունել՝  կարեւորելով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ երկխօսութիւնն ու պաշտպանելով բռնի տեղահանուած հայերի վերադարձի իրաւունքը։ «Այս դրուագներն այն մասին են, որ միջազգային ինստիտուցիոնալ գործիքներն ու մեխանիզմները սպառուած չէն, սակայն պետական տեսլական ունեցող իշխանութեան համար։ Իսկ վարչախումբը փորձում է իր դիւանագիտական կատաստրոֆիկ անկարողութիւնն ու ազգային տեսլականի բացակայութիւնը կոմպենսացնել մեղաւորներ նշանակելով ու հանրութեանը համոզելով, թէ պարտութիւնն ու կապիտուլեացիան են մեր գոյութեան գրաւականները»,- յայտարարեց Լիլիթ Գալստեանը։

Share