Արարատ Միրզոյեանը քիչ առաջ ԱԺ-ում յայտարարում է, թէ 2024-ին խաղաղ է եղել:
Դէ, խաղաղ է եղել, քանի որ Կուրսկ մտած ուկրաինացիների նման ձեռքերդ վեր պարզած հլու֊հնազանդ շարունակել եք այս անգամ էլ Տաւուշում յանձնել հայրենիքը՝ ռազմավարական տարածքներ, միջպետական ճանապարհներ ու բնակավայրեր:
Դա հէնց Նիկոլ Փաշինեանն է յայտարարել տաւուշցիներին, որ եթէ չտանք՝ այլընտրանքը պատերազմն է: Այսինքն՝ պատերազմը կանխում եք եւ «խաղաղութիւն» եք բերում այդ կործանարար ճանապարհով:
Դա նոյնն բանն է, որ տունդ ծախես, մի տարի էդ փողերը վայելես, միւս տարուայ սկզբին ասես՝ անցած տարին ինձ համար հրաշք էր, լաւ կերայ, խմեցի: Ու եթէ մի իմաստուն պապիկ դա լսի, միայն կարելի է կռահել, թէ ինչ անուն կը տայ քեզ…