Դաւիթ Իշխանեանի հետ կապուած ընդհանուր ժողովն միաձայնութամբ որոշում է կայացրել՝ Դաւիթ Իշխանեանը պահպանում է իր անդամութեան կարգավիճակը Բիւրոյի մէջ, ասուլիսի ժամանակ յայտարարեց ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը:
«Պարզաբանենք Դաւիթ Իշխանեանի պարագան, գիտեք, մեր ընկերը բանտարկուած է, Բաքուի բանտում է, ունենք նաեւ լուրեր, որ առողջական խնդիրներ ունի: Դաւիթ Իշխանեանի հետ կապուած ընդհանուր ժողովն առանձին որոշում է կայացրել, որ Դաւիթ Իշխանեանը պահպանում է իր անդամութեան կարգավիճակը Բիւրոյի մէջ։ Մենք վճռական որոշումների ընթացքի մէջ ենք՝ կապուած մեր ռազմագերիների ազատման խնդրի հետ, որը մեր գլխաւոր հարցերից մէկն է լինելու»,- ասաց նա:
Ռուստամեանը նշեց, որ Հայ դատի գրասենեակը, իրենց բոլոր կառոյցներն ամէն ինչ անելու են, որ օր առաջ ռազմագերիները վերադարձուէն:
«Երբ Դաւիթ Իշխանեանն ազատութեան մէջ լինի ու վերադառնայ, նա պէտք է համալրի բիւրոյի կազմը։ Սա միաձայնութեամբ է որոշուել, մինչեւ անգամ նոր բիւրոյի ընտրութեան հարցի օրակարգ մտնելը: Դաւիթ Իշխանեանը պահպանում է բիւրոյի անդամի իր կարգավիճակը։ Արցախի կառոյցը նոյնպէս մենք պահպանում ենք: Գիտեք՝ Արցախը կենտրոնական կոմիտէ էր, եւ այս ամէն ինչից յետոյ մեր կառոյցի հիմնական մասը, բնականաբար, գրեթէ ամբողջութեամբ տեղափոխուել է Հայաստան»,-ընդգծեց նա։