Ընդդիմութիւնը սկսել է երթը Իջեւանից դէպի Երեւան

Ընդդիմութիւնը սկսել է երթը Իջեւանից դէպի Երեւան

Ընդդիմութիւնը Իջեւանից սկսել է իր երթը դէպի Երեւան: Այս մասին նախօրէին յայտարարել էր ԱԺ փոխխօսնակ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթելեանը:

Այս մասին  իր ֆեյսբուքեան էջում գրել ՀՅԴ ԳՄ անդամ,  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելեանը:

«Սիրելի հայրենակիցներ,

մենք յայտարարել ենք, որ զանգն արդէն հնչել է, եկել է գործելու ժամանակը։

Տեղեկացնում եմ, որ առաւօտեան 11։00-ին, Իջեւանից Հայաստանի արժանապատիւ քաղաքացիները կը սկսէն իրենց երթը դէպի Երեւան։

Առաջիկայում նման երթեր կը մեկնարկէն Հայաստանի այլ մարզերից եւս։ Մի քանի օր անց մենք տարբեր ուղղութիւններով Երեւան ժամանած մեր հայրենակիցներին կդիմաւորենք մեր մայրաքաղաքի սրտում։

Իսկ մինչ այդ մենք Երեւանում կ’իրականացնենք ամենօրեայ իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկէնք այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մօտ։

Ի գործ, սիրելինէր»,- գրել  է նա։

Քայլելու ենք գրեթէ 150 կմ, շատ խորհրդանշական վայրից սկսում ենք դէպի յաւէրժական Հայաստան տանող մեր երթը։ Այս մասին Իջեւանում, այսօր՝ ապրիլի 25-ին, լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Ասպրամ Կրպեյեանը։

«Յաղթանակի բանաձեւը մէկն է՝ չկայ Հայաստան առանց Արցախ, չկայ Արցախ առանց Հայաստան, ինչպէս որ չկայ Տաւուշ առանց Հայաստան։ Մեզ համար հայրենիքի բոլոր մասէրը սրբազան են։ Դրանք պաշտպանելու համար իւրաքանչիւր հայ պէտք է պատրաստ լինի զոհողութեան։ Այսօր մենք մեր բաժին պատասխանատուութիւն ենք ստանձնում դէպի յաւէրժական Հայաստան տանող ճանապարհին։ Քայլելու ենք գրեթէ եօթ օր եւ ուզում եմ, որ մեր հայրենակիցները գիտակցէն պահի վճռականութիւնը։ Մեզ միացել են բազմաթիւ քաղաքացիներ, որոնց միանալը նաեւ անակնկալ էր, դրական էներգիայ ստացանք, վստահ եմ ճանապարհին շատերն են միանալու մէզ»,- ասաց Ասպրամ Կրպեյեանը։

Share