Ռազմավարական հարցերով Իրանի փոխնախագահ Մոհամադ Ջաւադ Զարիֆը հրաժարական է ներկայացրել:
Այդ մասին յայտնի է դարձել տնտեսութեան եւ ֆինանսների նախարար Աբդոլնասէր Հեմաթիի յայտարարուած իմփիչմենթից յետոյ:
Զարիֆը հրաժարական էր ներկայացրել 2024 թուականի օգոստոսի 11-ին՝ պաշտօնաւարելուց ընդամէնը տասը օր անց: Իր որոշումը նա բացատրում էր «սեփական աշխատանքից դժգոհութեամբ»: Այն ժամանակ Իրանի նախագահը չէր ընդունել նրա հրաժարականը:
Զարիֆը յայտարարել է, որ հրաժարականի որոշում է կայացրել Իրանի դատական իշխանութեան ղեկավար Մոհսենի-Էժեյի հետ հանդիպումից յետոյ:
«Նշելով երկրում ստեղծուած ներկայիս իրավիճակը՝ նա խորհուրդ տուեց ինձ վերադառնալ համալսարան՝ դասաւանդելու, խուսափելու համար կառավարութեան վրայ յետագայ ճնշումից», — գրել է նա X ցանցում:
«Ես հպարտ եմ, որ աջակցել եմ նախագահ Փեզեշկեանին, եւ ամենայն բարիք եմ մաղթում եմ նրան եւ ժողովրդի բոլոր ծառաներին», — նշել է Զարիֆը: Նա աւելացրել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում բախւում էր վիրաւորանքների, զրպարտութիւնների եւ սպառնալիքների, սակայն շարունակել է ծառայել իր երկրին: