429 անձ դեռեւս անյայտ կորած է

429 անձ դեռեւս անյայտ կորած է

Կարմիր խաչի միջազգային կոմիտէն 2024-ի ընթացքում մօտ 1,290 զանգ եւ այց է ունեցել Երեւանի եւ Գորիսի գրասենեակներում` հակամարտութեան սրացումների արդիւնքում ընտանիքների բաժանման առնչութեամբ։

ԿԽՄԿ հաղորդմամբ, 62 ընտանիք դիմել է՝ իրենց անյայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, եւ բացել որոնման յայտէր։

429 անձ դեռեւս անյայտ կորած է համարւում հակամարտութեան 2020-2023 թթ. սրացումների հետեւանքով՝ ընտանիքների կողմից ստացուած դիմումների համաձայն։

«Մենք շարունակում ենք աշխատել համապատասխան կառոյցների հետ՝ որոնման եւ նոյնականացման գործընթացը դիւրացնելու եւ ընտանիքներին յուզող հարցերին պատասխաններ տալու ուղղութեամբ»,- նշում են ԿԽՄԿ-ից։

557 բանաւոր, տեսաձայնային եւ գրաւոր Կարմիր խաչի հաղորդագրութիւններ են փոխանակուել հակամարտութեան առնչութեամբ ազատազրկուածների եւ նրանց ընտանիքների միջեւ։ ԿԽՄԿ-ն կանոնաւոր կերպով այցելում է պահուող անձանց՝ դիտարկելով ազատազրկման պայմանները եւ նրանց նկատմամբ վերաբերմունքը, ինչպէս նաեւ նպաստելով հարազատների հետ նրանց կապի պահպանմանը։

3 անձ Արցախից Հայաստան է տեղափոխուել ԿԽՄԿ աջակցութեամբ:

Share