Երկպառակութեան այս օրերին յիշէնք ՀՅԴ կոչը միաւորման մասին

Երկպառակութեան այս օրերին յիշէնք ՀՅԴ կոչը միաւորման մասին


Քաղաքագէտ Էդգար Էլբակեանը գրում է
Դեկտեմբերից ահազանգում եմ ներընդդիմադիր դաշտի ահագնացող երկպառակութիւնների, այս դէպքում նոյնիսկ՝ բազմապառակութիւնների մասին։ Այդ առումով հիմա բոլոր հնարաւոր ու անհնար մտահոգութիւնները միս ու արիւն են ստացել։ «Անուն գոռոցի» խաղացող երեխաների օրինակով սկսուել են աջ ու ձախ տենդագին վազքն ու բղաւոցը՝ փոխադարձ մեղադրանքների, պիտակաւորումների, կծոցների, «դարաւոր սկրինշոտէրի» ու փոխադարձ ցեխարձակումների։

Այս հայրենակուլ ճահճում ոչ ոք այլեւս չի յիշի միաւորման կոչերի ու հիմնաւորումների մասին։ Ըստ որում՝ խօսքը բնաւ իմ համեստ կոչերի մասին չէ։ Գոնէ ինձ յայտնի ամենածանրակշիռ քաղաքական կոչը, որ արուել է վերջերս, ՀՅ Դաշնակցութեան Բիւրոյի՝ յունուարի 18-ով թուագրուող յայտարարութիւնն է․

«Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միաւորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանութիւններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականութեանը սպառնացող վտանգները չէզոքացնելու, նոր որակի ազգային իշխանութիւն ձեւաւորելու եւ համահայկական կարողականութեամբ Ուժեղ Հայաստան կառուցելու գործում» (https://www.arfd.am/new/news/76973/)։

#Ձայն բարբառոյ յանապատի…

#Հաւերժական Հայաստան

#Յաջորդ տարի Շուշիում

Share