Փաշինեանը սփիւռքում այլեւս կը յարաբերուի բացառապէս անհատների հետ. Հրաչ Վարժապետեան

Փաշինեանը սփիւռքում այլեւս կը յարաբերուի բացառապէս անհատների հետ. Հրաչ Վարժապետեան

Ես ծնուած եմ Հայաստանից դուրս հակառակ իմ կամքի, որովհետեւ հայրենիքիցս հեռացած մեծ մայր եւ մեծ պապ եմ ունեցել, նրանք ցեղասպանութեան են ենթարկուել ու ես նրանցից եմ լսել, թէ ինչ է եղել իրականում։ Ես Սփիւռքում եմ, որովհետեւ Ցեղասպանութիւն է եղել, մենք մեր կամքով չենք յայտնուել  Սփիւռքում։  Այս մասին «Փաստինֆոյ»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի կենտրոնական կոմիտէի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետեանը։

«Իմ հորական կողմը Էրզրումից է, իսկ մայրական կողմը՝ Կիլիկիայից, ես 2 կողմով եմ Ցեղսպանութեան հետնորդ ու բոլոր պատմութիւնները նրանցից եմ լսել եւ որեւէ մէկը, որեւէ Փաշինեան, չի կարող այդ տրամաբանութիւնը եւ իրականութիւնը դուրս բերել։ Ես իրական պատմութիւնը գիտեմ իմ մեծ հորից ու մեծ մորից, ոչ թէ պատմաբաններից ։ Ընդ որում՝ պատմաբաններն էլ հաստատած են այդ պատմութիւնը»,- նշել է սփիւռքահայ գործիչը։

Վարժապետեանի գնահատմամբ՝ Ցեղասպանութեան շուրջ Փաշինեանի պնդումները ծիծաղելի են, որովհետեւ առաջին հերթին իր բարեկամ-պետութիւնները, որոնք ճանաչել են Ցեղասպանութիւնը խորհրդարանաների մակարդակով, անգամ ժխտման համար քրէական պատիժ են նախատեսում, ինչպէս Շուեյցարիայում։  «Շուեյցարիայում այդ յայտարարութիւնն անելը պատահական չէր, այլ շատ մտածուած։ Յենց Շուեյցարիայում Ցեղասպանութեան ժխտումը քրէականացուած է, սա թրքահաճոյ քաղաքականութիւն է։ Այսօր աւելի քան  40 պետութիւն ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը, ստացւում է Փաշինեանի համար այս ամենն անիմաստ բաներ են։

Ինչ մնում է մէզ, ապա մենք Շիրազ ունենք, Չարէնցը,  Էմինը, որ գրել են այդ մասին, ոչի՞նչ են, մեր մեծերը, որ զոհ գնացին ցեղասպանութեանը ՝ Դանիել Վարուժան, Սիամանթօն, այս բոլորը ոչի՞նչ են։ Այդ յայտարարութիւնը, թէ պէտք է հասկանալ, թէ ինչ է տեղի ունեցել՝ միայն թուրքական քաղաքականութեան թեզ է, որ 35 տարի է, ինչ փորձում են առաջ մղել, թէ Ցեղասպանութեան հարցը պատմաբանների քննելիք հարցն է։ Նման յայտարարութիւնը ոչ այլ ինչ է՝ քան դաւաճանութիւն»
,- նշել է Վարժապետեանն ու աւելացրել. «պատկերացրեք, եթէ Իսրայելում փորձեր ժխտել հոլոքոստը, նա անմիջապէս դատարանում կը յայտնուէր, նա պետական դաւաճան կը համարուեր, իսկ մեր մօտ այս ամէնը շարունակւում է,  սա իրապէս զզուելի է»։

Գործիչը վստահեցրեց, որ Ցեղասպանութեան չճանաչման գործընթացը շարունակելու են ՝ հակառակ Փաշինեանի, մինչեւ որ Թուրքիան ինքը չկճանաչի Ցեղասպանութիւնը»։

Անդրադառնալով իրական Հայաստանի մասին Փաշինեանի թեզերին՝ Վարժապետեանն ասաց, որ իր համար այլեւս զարմանալի չէ Նիկոլ Փաշինեանի որեւէ յայտարարութիւն
, որովհետեւ նա հետզհետէ խորացնում է ապազգային քաղաքականութեան հիմքերը սասանելու իր քաղաքականութիւնը՝ ջուր լցնելով մեր թշնամու ջրաղացին։ Նրա գնահատմամբ՝ Փաշինեանի «գաղափարախօսութիւնը» ապազգային է ու էութեամբ հակասում է անգամ Հայաստանում ընդունուած Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի առիթով ընդունուած հռչակագրի էութեանն ու բովանդակութեանը։

«Նա ասում է, որ իրական Հայաստանն այսօրուայ Հայաստանն է, բայց մեր ազգային գաղափարախօսութեան մէջ հայրենիքը ամբողջական Հայաստանն է ՝ այդ թւում բռնագրաւուած Արեւմտեան Հայաստանը, Արեւելեան Հայաստանը՝ Կարսով, Արդահանով ու Վանով։ Սեւրի դաշնագրով Հայաստանը 160 000 քկմ տարածքով Հայաստան է, որն էլ մեր համար ամբողջական Հայաստանն է՝ բռնագրաւուած Թուրքիայի կողմից։ Այն Թուրքիայի, որ Փաշինեանը շարունակում է յայտարարել հարեւան։ Մեզ համար Թուրքիան թշնամի է։ Մեր ընկալմամբ՝ իրական ու պատմական Հայաստանի մէջ տարանջատում դնելն ապազգային է, հայրենքը մէզ համար ամբողջական Հայաստանն է, իսկ ներկայ Հայաստանը ամբողջական Հայաստանի կորիզն է, ներկայ Հայաստանն է, որ պէտք է ընդլայնի իր սահմանները։ Ներկան կորիզն է միայն»,- նշեց պարոն Վարժապետեանը։

Փաշինեանը նշում է, որ այդ ամբողջական Հայաստանի մասի խօսոյթներով վտանգում ենք այսօրուայ  Հայաստանի Հանրապետութիւնը, ինչին արձագանքելով Վարժապետեանը նշեց․ «Մինչեւ 2018 թ-ը ինչպե՞ս էր Հայաստանը կարողանում գոյատեւել։ Հակառակը, Հայաստանը յաղթած էր, Հայաստանը ազատագրած էր Արցախը, որն ինքը եկաւ ու յանձնեց, իսկ այդ սպառնալիքները ժողովրդին շարունակ վախեցնելու համար են՝ իր աթոռը պահելու համար։ Նա պարզապէս չունի ներկայ Հայաստանը կառավարելու ու պահպանելու քաջութիւն, այլ հակառակը՝ յանձնել է Արցախը,  յանձնել է  Հայաստանի 200 քկմ տարածքը, եւ դեռ պատրաստ է զիջելու այլ հողատարածքներ, այդ թւում՝ Սիւնիքի այսպէս կոչուած՝ միջանցքը, որն էլ կովերջնականացնի իր կապիտուլեացիան։ Եթէ  չի կարողանում կառավարել՝ թող հեռանայ, եւ թողնի, որ ազգն իր ճակատագիրը որոշի»։

Վարժապետեանի դիտարկմամբ՝ այս յայտարարութիւններով Փաշինեանը անջրպետ է առաջացնում Սփիւռքի ու Հայաստանի միջեւ։
 «Պետք է նշել, որ այդ խրամատը նա առաջացրել է իր պաշտօնավարման առաջին օրն իսկ, երբ վերացրեց Սփիւռքի նախարարութիւնը, սա արդէն նշանակում էր, որ նպատակը Հայաստանի եւ Սփիւռքի միջեւ սեպ խրելն ու այդ սեպը հետզհետէ խորացնելն էր։ Սա թուրքական քաղաքականութեան ջրաղացին ջուր լցնելն է։ Թուրքիան միշտ է Սփիւռքը դիտարկել է որպէս մեծագոյն խոչընդոտ, բայց այս մարդը այստեղ էլ չի յաջողելու, մէզ համար նման վիհեր գոյութիւն չունեն, ինչպէս որ ինքը կը փորձի առաջացնել»։

Նա ընդգծեց, որ Փաշինեանը այլեւս Սփիւռքի որեւէ համայնքում ընկալում ու աջակցութիւն չունի։ 
«Բոլոր տեղէրում պատկերը նոյնն է, ինչ Գերմանիայում։ Վերջերս  Ֆրանսիայում էլ եղաւ նոյնը, ինչ Գերմանիայում, այնտեղ չկային հայ համայնքը ներկայացնող խոշորագոյն կազմակերպութիւնները եւ բոլոր տեսակի կազմակերպութիւնները բացակայ էին։ Այսուհետեւ՝ Նիկոլ Փաշինեանը Սփիւռքի մէջ կը յարաբերուիմիայն  անհատների հետ, որոնց մէջքին չկան կազմակերպութիւններ, աւանդական կուսակցութիւններ, չկայ պատմութիւն, չկայ կառոյց։ Բացառապէս  անհատներ են, բայց այդ անհատները չէն Սփիւռքը»,- եզրափակեց նա։

Share