Փետրուարի 21-ին նշուող Մայրենի լեզուի համաշխարհային օրուայ կապակցութեամբ Թուրքիայի Ազգային մեծ ժողւում ներկայացուել են վերացման վտանգի տակ գտնուող լեզուները, այդ թւում՝ արեւմտհայերէնը եւ հայոց լեզուի Համշենի բարբառը։
Այդ մասին յայտնում է www.akunq.net –ը՝ վկայակոչելով թուրքական լրատուամիջոցները։
Աղբիւրի համաձայն՝ Թուրքիայի մէջլիսի ամբիոնից արեւտմահայերէն խօսք է հնչեցրել պոլսահայ հասարակական գործիչ Մուրադ Մըհչըն (Մուրատ Մըխճը), իսկ հայոց լեզուի Համշենի բարբառով ելոյթ է ունեցել համշէնահայ մտաւորական, մի շարք գրքերի հեղինակ Հուրիյէ Շահինը։
Արեւմտահայերենի եւ հաեօց լեզուի Համշենի բարբառի հետ մէկտեղ, որպէս անյետացման վտանգի տակ գտնուող լեզուներ, ներկայացուել են նաեւ զազայերէնը, քրդերէնը, ասորերէնը եւ այլ լեզուներ։
Յիշեցնենք, որ UNESCO-ն տարիներ առաջ «Վտանգի տակ գտնուող լեզուների ատլասում» մատնանշել էր, որ 18 լեզու Թուրքիայում վերացման վտանգի տակ է: Հայոց լեզուի Համշենի բարբառն ընդգրկուել էր «բացայայտ վտանգի տակ գտնուող» լեզուների դասի տակ:
Մելինէ Անումեան