«Առանց Արցախի՞ եք քարտէզներ թողարկում»․ «Դէ մէզ այդպէս են հրահանգել»

«Առանց Արցախի՞ եք քարտէզներ թողարկում»․ «Դէ մէզ այդպէս են հրահանգել»

Մանկական զարգացման կենտրոնի տնօրէն Անուշ Աթաջանեանը ֆեյսբուքեան իր էջում գրում է․

«Լաւ, որ ղեկավարութիւնը թուրք են՝ դա արդէն հասկացան գրեթէ բոլորը։ Բա իրենց շահեր պաշտպանողները ի՞նչ են…

Այսօր զանգահարում են ինձ XAXALOVE ից, թէ բա յիշում ե՞ք, դուք դեկտեմբերին մէզանից մեծ քանակի խաղալիքների պատուէր եք արել, որոնց մէջ Հայաստանի փազլ քարտէզներ կար՝ Արցախով։ Կարողա՞ դեռ ձեզ մօտ են էտ քարտէզները, հետ ենք հաւաքում, որպէսզի նոր պարտիայ թողարկէնք։

հարցնում եմ.

— Այսինքն, առանց Արցախի՞

— դէ մէզ այդպէս են հրաhանգել։

Ջղայնացայ, ասեցի

— Դուք գիտեք, ես ինքս Արցախից եմ ու զանգում նման բան եք ինձ ասու՞մ։ Յաջորդ քարտէզը կը պահանջէն առանց Սիւնիքի կամ Երեւանի թողարկել, անելու՞ եք։ Խիզախութիւն չունե՞ք հրաժարուել։ Դուք որ ձերից այդքան հեշտ հրաժարւում եք, բա էլ թուրքին ի՞նչի եք մեղադրում։

Ջղայնացած անջատեցի հեռախօսը։

Նորից զանգեց, փորձում է արդարանալ՝ բա փորձել ենք, էսքան ժամանակ պահել ենք, բայց մէզ չէն թոյլատրում… նման բաներ…

Ասեցի,

— Ես ոչ մի հատ չեմ վերադարձնի, ու էլ երբեք ձեր մօտից պատուէր չեմ անի։

P.S. Այնքան ուրախ էի, որ Արցախով քարտէզ էին թողարկում։ Բացի այլ խաղալիքներից մօտ 30 քարտէզ գնել էի, ու ամանորեայ նուէր տուել երեխաներիս։

Հիմա, հերիք չէ էլ Արցախով չէն թողարկելու, մի հատ երկու ամիս առաջ վաճառածը ուզում են ետ հաւաքէն! Թէ բա չէն թոյլատրում…

P.S.S. Յիշեցնեմ, տուեալ կազմակերպութիւնը արտադրում է զարգացնող եւ ուսուցողական խաղեր հայ մանուկների համար։ Ուսուցողակա՛ն!!

Այսինքն թուրքը չէ, հայկական արտադրողը մեր իսկ ազգային արժէքներից հրաժարւում է եւ այդ էլ ուսուցանում!

Հիմա ես չեմ, դուք եք… ի՞նչ ասես նման կազմակերպութեանը, նման հակահայկական մօտեցմանը։ Վստահ եմ ստորեւ նկարի քարտէզում պատկերուած Արարատն էլ չի լինի նոր «պարտիայում»

Հետոյ էլ կասէն «մինչեւ վերջ չեք կռուել»…»

Share