Ամերիկայի հայ դատի յանձնախմբի նախագահ՝ Օշին Յարութիւնեանը մասնակցեց ամերիկահայ կազմակերպութիւններ եւ նահանգապետի հանդիպմանը

Ամերիկայի հայ դատի յանձնախմբի նախագահ՝ Օշին Յարութիւնեանը մասնակցեց ամերիկահայ կազմակերպութիւններ եւ նահանգապետի հանդիպմանը

Լոս Անջելես, Կալիֆորնիա – Ամերիկայի հայ դատի յանձնախմբի (ANCA-WR) նախագահ Օշին Յարութիւնեանը 2025 թուականի փետրուարի 11-ին մասնակցել է մասնաւոր հանդիպման, որտեղ տարբեր ամերիկահայ կազմակերպութիւններ եւ համայնքի ղեկավարներ հանդիպել են Կալիֆորնիայի նահանգապետ Քեւին Նիւսոմի հետ՝ քննարկելու Ալթադէնայում Իթոնի աւերիչ հրդեհից յետոյ վերականգնման ջանքերը: Հանդիպումը ընդգծեց պետական ​​եւ դաշնային աջակցութեան հրատապ անհրաժեշտութիւնը՝ օգնելու ընտանիքներին, ձեռնարկութիւններին եւ հաստատութիւններին, ներառեալ Սահակ Մեսրոպ հայկական քրիստոնեական դպրոցը, որը մեծ վնասներ է կրել այդ աղէտից:

«Մեր համայնքը յանձնառու է վերականգնել աւելի ուժեղ, քան նախկինում էր, բայց մենք միայնակ չենք կարող դա անել», — ասաց Օշին Յարութիւնեանը: «Իթոնի կրակը աւերել է տներ, բիզնեսներ եւ թանկարժէք հաստատութիւններ, ինչպիսին Սահակ Մեսրոպ հայկական դպրոցն է: Մենք բարձր ենք գնահատում նահանգապետ Նիւսոմի պատրաստակամութիւնը ուղղակիօրէն լսել մեր համայնքից, եւ մենք կը շարունակէնք աշխատել՝ ապահովելու համար, որ ռեսուրսներն արդիւնաւետ կերպով յատկացուէն տուժածներին աջակցելու համար»:

Իթոնի հրդեհը աւերեց ամերիկահայ զգալի ներկայութեամբ թաղամասէրը, բազմաթիւ բնակիչների դարձրեց տեղահանուածներ եւ լրջօրէն ազդեց համայնքին ծառայող տեղական հաստատութիւնների վրայ: «Սահակ Մեսրոպ» հայկական վարժարանին պատճառած վնասը, որ կրթամշակութային կենսական կեդրոն է, խորապէս մտահոգում է վարժարանի ապագայով եւ նրա վրայ ապաւինող աշակերտներին ու ընտանիքներին։ Քննարկումը ծաւալուեց Նահանգապետի գրասենեակի կողմից առաջադրուած ամբողջ նահանգային գործուն կէտէրի շուրջ՝ կապուած արտակարգ իրավիճակների պարենային նպաստների ընդլայնման, աղէտների օգնութեան փաթեթին յատկացուած 2,5 միլիարդ դոլարի ֆինանսաւորման, գների բարձրացման կանխարգելման, բնակարանների եւ վարձակալների պաշտպանութեան, փոքր բիզնեսի աջակցութեան, ի թիւս այլ նախաձեռնութիւնների:

«Մենք հիանալի քննարկում ունեցանք Հարաւային Կալիֆորնիայի հայ առաջնորդների հետ՝ հրդեհից յետոյ Ալտադէնայում ապաքինուելու եւ վերակառուցելու վերաբերեալ:
Անցած ամիսը դժուար էր, բայց մեր ընդհանուր մարդկութիւնը կենդանի է եւ առողջ, եւ դա է, որ մէզ ուժեղ է դարձնում որպէս Կալիֆորնիայի բնակիչներ»:

Յարութիւնեանը երախտագիտութիւն է յայտնել նահանգապետի ներգրաւուածութեան համար եւ ընդգծել, որ կարեւոր է ապահովել, որ վերականգնման գործընթացը ներառի բոլոր տուժած հաստատութիւնները։

Հայ Դատի Յանձնախումբը կը շարունակի ակտիւօրէն ներգրաւուած լինել շտապ օգնութեան, ենթակառուցուածքների վերականգնման եւ տեղահանուած ընտանիքներին եւ հաստատութիւններին աջակցելու գործում, մինչ վերականգնման ջանքերն առաջ են ընթանում:

Share