Ուրուգուայի ԱԳՆ-ն Չաւուշօղլուի ձեռքով նշանի համար կանչել է Թուրքիայի դեսպանին

Ուրուգուայի ԱԳՆ-ն Չաւուշօղլուի ձեռքով նշանի համար կանչել է Թուրքիայի դեսպանին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուի` Ուրուգուայի հայ համայնքին ուղղուած նացիստական ժեստից յետոյ այդ երկրի արտգործնախարար Ֆրանսիսկոյ Բուստիժոյ Բոնասսոն Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթյուօղլուին ապրիլի 25-ին կանչել է Էստեւեզի պալատ։

«Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չաւուշօղլուն այս ուրբաթ ժամանել է Ուրուգուայ՝ Ուրուգուայի արտաքին գործերի նախարարութեան հետ մի շարք հանդիպումներ անցկացնելու եւ երկրում Թուրքիայի դեսպանատուն բացելու համար։ Երդմնակալութեան ժամանակ հայկական խմբի անդամները ցոյց էին անցկացնում դեսպանատան մօտ։ Դուրս գալով փողոց՝ թուրք պաշտօնեան ժեստ է արել իր մեքենայից, որը տեսագրուել է ցուցարարների կողմից։

Եկեք լինենք յիշողութեան, ճշմարտութեան եւ արդարութեան արդար կողմում։

Ուրուգուայի հայկական խորհրդի իրաւապաշտպան կազմակերպութիւնը յայտարարել է, որ այդ ժեստը վերաբերում է թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպութեանը»,- ասուած է հաղորդագրութեան մէջ։

Ուրուգուայի հայերը բողոքի ակցիայ էին իրականացրել՝ ընդդէմ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չաւուշօղլուի՝ Ուրուգուայ կատարած այցի։ Նրանք պարզել են Հայաստանի դրօշն ու Հաեօց ցեղասպանութեան մասին պաստառներ։ Թուրքիայի դեսպանատան շէնքից հեռացող Չաւուշօղլուն ծիծաղել է եւ ձեռքով թուրք ազգայնամոլ «Գորշ գայլի» նշանը ցոյց տուել։

Share