Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոքի Ռասմուսեն բացառել է իր երկրին պատկանող եւ ինքնավարութիւն վայելող Գրինլանդ կղզին Միացեալ Նահանգներին կցելու գաղափարը, հակառակ Միացեալ Նահանգների նախագահ Դանըլդ Թրամփի իրերայաջորդ յայտարարութիւններին:
Ռասմուսեն յայտնեց. Թրամփը Գրինլանդը չի ստանալու, որովհետեւ Գրինլանդը Գրինլանդ է, եւ նրա ժողովուրդը միջազգային օրէնքի հիմամբ պաշտպանուած է: Ուստի մէկից աւելի անգամ ասացինք, թէ ի վերջոյ Գրինլանդն է, որ իր կացութեան վերաբերեալ որոշում կարող է տալ»:
Միացեալ Նահանգների նախագահ Դանըլդ Թրամփը նախապէս յայտնել էր, որ Դանիային պատկանող եւ ինքնավարութիւն վայելող կղզիի վրայ Միացեալ Նահանգների տիրապետութիւնը «բացարձակ անհրաժեշտութիւն» է: