Ժամանակի խոշորագոյն զօրահրամանատարներից մէկը՝ ռուսական ռազմարուեստի մշտափայլ աստղ, գեներալ-ֆելդմարշալ Միխայիլ Կուտուզովը դէմ էր, որ 1812 թ. Հայրենական պատերազմի եւ 19-րդ դարի խոշորագոյն ճակատամարտէրից մէկին՝ Բորոդինոյին յաջորդող ժամանակահատուածում շարունակուեր պատերազմը Եւրոպայում, եւ ռուսական զօրքերը 1813 թ. սկզբներին Նապոլեոնին հետապնդեին այնտեղ. նա քաջ գիտակցում էր, որ դրանով կամրանային Անգլիայի դիրքերը, որին նա համարում էր ապագայի թշնամին։Այդուհանդերձ, 1813 թ. ապրիլին ռուսական զօրքերը դուրս են գալիս Էլբայի ափ։ Նոյն ժամանակ մեծ զօրահրամանատարը հիւանդանում է եւ անկողին ընկնում ներկայիս Լեհաստանի տարածքում գտնուող սիլեզեան փոքրիկ քաղաքում։
Զորաւարին վերջին հրաժեշտը տալու է գալիս ինքը՝ Ալեքսանդր Առաջին կայսրը։ Զորաւարի մահճին կռացած կայսրի եւ Կուտուզովի վերջին երկխօսութիւնն այսպիսին է լինում.
-Ներիր ինձ, Միխայիլ Իլարիոնովիչ:
-Ես ներում եմ ձեզ, բայց Ռուսաստանը ձեզ երբեք չի ների սրա համար։
Յաջորդ օրը՝ 1813 թ. ապրիլի 28-ին, դադարում է բաբախել մեծ զօրավարի սիրտը։
Յ.գ. Ես չգիտեմ, թէ սրանց ով կը ների, բայց մի բան գիտեմ՝ Հայաստանը դա սրանց երբէ՛ք չի ների…