Սեյրան Օհանեանը վստահեցնում է` իրենք երբեւէ ժանգոտած զէնք չէն գնել, մարտի դաշտում էլ անպիտան սպառազինութիւն չէն օգտագործել։
ՀՀ նախկին պաշտպանութեան նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան ղեկավար Սեյրան Օհանեանը պահանջում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանը պատասխան տայ, թէ որտեղ է իրենց գնած ռազմական տեխնիկան։ Նա այդ մասին խօսեց Եռաբլուրում` անդրադառնալով Փաշինեանի այն յայտարարութեանը, թէ Արարատի ու պատմական Հայաստանի խօսոյթի ներքոյ ՀՀ–ին հազիւ ժանգոտած, ոչ պիտանի զէնք վաճառէն։
«Մենք երբեւէ ժանգոտած զէնք չենք գնել, չենք ունեցել այնպիսի սպառազինութիւն, որն անպիտան է եղել մարտի դաշտում։ Ընդհակառակը` տարիներ շարունակ ռազմատեխնիկական համագործակցութեան շրջանակներում ոչ միայն գնել ենք ռազմական տեխնիկայ, մենք այն ձեռք ենք բերել ՀԱՊԿ–ից ցածր գներով, ինչպէս նաեւ մեր ռազմավարական գործընկերոջից ենք ստացել բաւականին մեծ քանակութեամբ առաջատար սպառազինութիւն։ Փաշինեանը թող ինքը պատասխան տա, թէ ուր է այն սպառազինութիւնն ու ռազմական տեխնիկան, որ եղել է հայկական բանակի ձեռքում, ինչու ինքը չկարողացաւ արագ տիրապետել կառավարման հիմունքներին, երբ ասում էր, որ որեւէ մէկս չկասկածենք, թէ ինքը կարող է գերագոյն հրամանատար լինել»,– նշեց Օհանեանը։Նա շեշտեց` տարիներ ի վեր հայ ազգը յաղթանակներ է տարել եւ յաջողութիւններ ունեցել միասնութեան շնորհիւ, բայց ՀՀ այժմեան իշխանութիւնների ապիկար ղեկավարման հետեւանքով այդ միասնականութիւնը քայքայուել է։
Օհանեանի խօսքով` նախկինում իրենք էլ են թերութիւններ ունեցել, բայց կարողացել են Հայաստան–Արցախ կուռ համակարգի արդիւնքում կայուն զարգացում ապահովել։Նա շեշտեց` Փաշինեանի առաջ քաշած «Արարատ–Արագած» խօսոյթը կեղծ օրակարգ է, որովհետեւ նա նոյնիսկ ուրանում է այն, ինչ իրականացուել է 1915 թուականին հայ ժողովրդի նկատմամբ։«Երբեւէ Արարատի ու Արագածի, մեր պատմութեան ու մեր առօրեայի, ինչպէս նաեւ այսօրուայ իրականութեան մէջ որեւէ հակասութիւն չի եղել։ Մեր պատմութիւնն է, որ հիմք է ստեղծել նորօրեայ պատմութիւններում ձեռքբերումներ ունենալու համար։ Այսօր կեղծ թեզեր են առաջ քաշում, թէ մենք չենք արել, այլ մեր փոխարէն են բանակը կառուցել, մեր փոխարէն էլ ռուսներն են կռուել։ Այդպիսի բան չկայ։ Մեր ռազմավարական գործընկերներն ու հարեւանները մէզ աջակցել են, բայց ռեալ մարտի դաշտում, հողի վրայ իրական գործողութիւններում եղել է հայը, հայ մարտիկը ու հայ ժողովուրդը»,– ասաց ընդդիմադիր պատգամաւորը։
Յիշեցնենք` Նիկոլ Փաշինեանը օրերս Ցիւրիխում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ կոչ է արել եւս մէկ անգամ հասկանալ` ինչ է տեղի ունեցել Հաեօց ցեղասպանութեան ժամանակ, ինչու է դա տեղի ունեցել, եւ ինչպէս է այդ ամենն ընկալուել, ինչու Հաեօց ցեղասպանութեան հարցը 1939 թուականին չի եղել օրակարգում, իսկ 1950 թուականին յայտնուել է։Իսկ յունուարի 25-ին Հանրային հեռուստաընկերութեան եթերում նա յայտարարեց, որ Արարատի եւ Արագածի դիսկուրսը շատ կարեւոր է առաջին հերթին բանակի բարեփոխումների համար, քանի որ Արարատի ու պատմական Հայաստանի խօսոյթի ներքոյ Հայաստանին ոչ ոք զէնք չի վաճառի։