Արցախի նախագահ Սամուել Շահրամանեանը, թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանն այցելել են Եռաբլուր
Արցախի նախագահ Սամուել Շահրամանեանը, ՆԳ նախարար Կարէն Սարգսեանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամեանն այցելել են «Եռաբլուր» զինուորական պանթէոն, յարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի նյատակուած հերոսների յիշատակին։
Եռաբլուրում նրանց ուղեկցել է Դադիւանքի վանահայր Տեր Հովհաննես քահանայ Հովհաննիսեանը, որն այժմ հոգեւոր ծառայութիւն է իրականացնում Եռաբլուրի՝ Սրբոց Վարդանանց Նայատակաց եկեղեցում։