Հայոց բանակի օրուայ առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնութիւնն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինուորներին եւ համայն մեր ժողովրդին:
Մեր նորանկախ պետականութեան եւ մեր ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան սրբազան գործում անգնահատելի է Հայոց բանակի դերն ու վաստակը։ Այսօր մեր պետութեան առջեւ ծառացած լրջագոյն անվտանգային մարտահրաւէրների պայմաններում հրամայական է մեր բանակի առաւել հզօրացումը, որպէսզի մեր զօրականները բարձր մարտունակութեամբ եւ իրենց անսասան ոգով շարունակէն հայրենեաց պաշտպանութեան նուիրական առաքելութիւնը։ Զինուորականների արիասիրտ ծառայութեան եւ սխրանքների ամուր հիմքը միշտ եղել եւ մնալու է հայրենիքի հանդէպ սէրն ու նախանձախնդրութիւնը, ազգային արժէքների նկատմամբ հաւատարմութիւնը։
Աղոթում ենք հանուն հայրենիքի պաշտպանութեան նահատակուած քաջորդիների հոգիների հանգստութեան համար։
Հայցում ենք, որ Ամենակալն Աստուած Իր Սուրբ Աջի հովանու ներքոյ պահպանի Հայոց բանակի զինուորներին ու հրամանատարական կազմին, ապահւութիւն ու բարօրութիւն պարգեւի մեր հայրենիքին եւ աշխարհասփիւռ մեր ժողովրդին։
Թող Աստծոյ խաղաղութիւնը եւ մեր Տեր Յիսուս Քրիստոսի շնորհները լինէն մէզ եւ ամենքի հետ այսօր եւ միշտ. ամէն։