Ռեւան-ղուլի խանի 515-ամեայ Իրեւա՞ն, թե՞ Արգիշտիի 2807-ամեայ Երեւան. ո՞րն է ընտրում  Տիգրան Աւինեանը

Ռեւան-ղուլի խանի 515-ամեայ Իրեւա՞ն, թե՞ Արգիշտիի 2807-ամեայ Երեւան. ո՞րն է ընտրում Տիգրան Աւինեանը

Վահէ Սարգսեան

Օրերս ռուսական «Ռեքս» գործակալութիւնը, յղում անելով իտալական «AsiaNews»-ին, յայտնում է, թէ ինչպէս է ինչպէս է Բաքուն յաւակնում լինելու Իրանում աւելի քան երկու դար (1502-1736) իշխածյայտնի արքայատոհմի՝ Սեֆեանների ժառանգորդը:

Ադրբեջանական «Zerkalo.az»-ն այս թեմայով հարցազրոյց է ունեցել «Խազար» համալսարանի աշխատակից Սաբուխի Ահմեդովի հետ, ով Սեֆեանների՝ որպէս «ադրբեջանական պետականութեան ֆենոմենի» մասին թեզի գլխաւոր կողմնակիցներից է: Նա անդրադարձել է Շահ Իսմայիլ Հաթային, որը կառավարել է 16-րդ դարի սկզբին։ Ըստ ադրբեջանցի կեղծարարի եզրակացութեան՝ «….մենք պէտք է ընդունենք երիտասարդ ադրբեջանցու կառուցած պետութեան աւանդոյթները, որոնք գոյատեւել են աւելի քան երկու դար»։ Իսկ այսօր Ադրբեջանին անհրաժեշտ են աշխատանքներ, որոնք «լուսաւօրէն մեր պատմութիւնը, Սեֆեանների, Կովկասեան Ալբանիայի պատմութիւնը եւ մեր պետականութեան շատ այլ փուլեր»։

«Эриванская крепость -500» ադրբեջանականկայքի «История Эривани» հրապարակմանհամաձայնէլ՝«Իրեւանը(խօսքը մ.թ.ա. 782 թուականին հիմնադրուած աշխարհ հնագոյն քաղաքներից՝ ՀՀ մայրաքաղաք Երեւանի մասին է – Վ.Ս.) հիմնադրուել է 16-րդ դարի սկզբին՝ որպէս Օսմանեան կայսրութեան հետ սահմանին Սեֆեան (թուրք-ադրբեջանական) կայսրութեան յենակէտ։ Ըստ յայտնի թուրք ճանապարհորդ Օվլիէ Չելեբիի (խօսքը յայտնի Էվլիեայ Չելեբիի մասին է, ով յայտնի է իր «Ուղեգրութիւններ»-ով — Վ.Ս.) յուշերի՝ շահ Իսմայիլ Ա Սեֆեւին 1510 թուականին հրամայել է Զենգի(խօսքը Զանգու (Հրազդան) գէտի մասին է – Վ.Ս.) գէտի վրայ ամրոց կառուցել՝ օսմանեան առաջխաղացումը դէպի արեւելք կասեցնելու համար։ Շինարարութիւնը վստահուել է վեզիր Ռեւան-ղուլի խանին։ Այստեղից էլ առաջացել է բերդի անուանումը՝ Ռեւան-կալայ, որը ժամանակի ընթացքում վերածուել է Իրեւանի»։ Ի դէպ, նշուած կայքն էլ հէնց ստեղծուել է «….ի պատիւ Երեւանի բերդի 500-ամեակի՝ 2011 թ.»:

Այսքանից յետոյ կարծես թէ կարիք չպէտք է լինէր մեկնաբանելու, թէ որքան կարեւոր է ուրարտական (Վանի կամ Այրարատեան թագաւորութեան) ժառանգութեան տնօրինումը ՀՀ-ի կողմից եւ այն իբրեւ հայկական հոգեւոր-նիւթական ժառանգութեան մի մաս ներկայացնելու աշխարհին: Պատասխանը պարզ է՝ Երեւանի անձնագիրը եւ միակ «հաւաստագիրը», որով մեր մայրաքաղաքը դասւում է աշխարհի հնագոյն (Հռոմից էլ հին) քաղաքների շարքին,  Արգիշտի թագաւորի ուրարտական սեպագիր արձանագրութիւնն է:

Ի՞նչ է կատարւում

Փաստ 1. Փաշինեանի իշխանութեան հովանաւորութիւնը վայելող որոշ «կրթական բարեփոխիչներ», դասագրքերն այլանդակելուց ու դրանք հակագիտական, հակահայկական զեղծարարութեամբ լցնելուց զատ, «Հաեօց պատմութեան» 7-րդ դասարանի նոր դասագրքում կտրել են Էրեբունու օրգանական կապը Երեւանի հետ: Վերջիններս այստեղ – այնտեղ յայտարարում են՝ ուրարտական ժառանգութիւնը հայկական համարելը սովետական յիմարութիւն է: Սա ուղիղ թուրքական հայեցակարգ է, որն օրը ցերեկով բերուած է հայկական գիտակրթական դաշտ:

Փաստ 2. Փաշինեանի իշխանութեան օրօք գլխատւում է ուրարտական ժառանգութիւնը աշխարհին իբրեւ հաեօց մշակոյթ ներկայացնող ռազմավարական նշանակութեան հաստատութիւններից մէկը՝ «Էրեբունի» թանգարանը. վերջինս ոչ միայն տնօրէն չունի, այլեւ ժամանակաւոր պաշտօնակատարը Yerkir.am-ի հետ հարցազրոյցում նշել է, որ չունի թանգարանի զարգացման որեւէ ծրագիր, հայեցակարգ եւ այլն: Իսկ մինչ նշանակումը թանգարանը չուներ ոչ միայն տնօրէն կամ տեղակալ, այլեւ անգամ տնօրենի կամ տեղակալի ժ.պ.: Կարճ ասած՝ «Էրեբունիում» տոտալ «բարդակ» ու անտէր վիճակ է շուրջ 9 ամիս, որը միտում ունի շարունակուելու: Հաստատութիւնում ստեղծուած այս վիճակը մէզ թույ է տալիս մտածելու, որ նոյնիսկ եթէ թանգարանն ունենայ նոր տնօրէն, վերջինս ստիպուած է լինելու յարմարուել նոր այս «տեսութիւններին» եւ պահանջներին:

Այս ամէնից կարելի է հետեւութիւն կատարել, որ, Փաշինեանի իշխանութիւնը թուրքերին է յանձնել ոչ միայն ազատագրուած Արցախն ու ՀՀ անվտանգ ապագան, այլեւ ուրարտական քաղաքակրթական ժառանգութիւնը, որով մինչ օրս Հայաստանը ներկայացել է աշխարհին, եւ հէնց այս օրերին էլ Երեւանի անձնագիրը՝ Արգիշտիի սեպագիր արձանագրութեան թուով 4 բնօրինակներից մէկը թանգարանի նախկին տնօրէն եւ երախտաւոր Միքայել Բադալեանի ջանքերով ժամանակաւորապէս ցուցադրւում է Էրմիտաժում՝ ի հեճուկս թուրքերի եւ ի փառս Երեւանի:

Երեւանի քաղաքապետ Տիգրան Աւինեանը, կարծում ենք, պէտք է կողմնորոշուի՝ ինքը Ռեւան-ղուլիխանի կառուցած 515-ամեայ ադրբեջանական Իրեւանի՞, թե՞ Ուրարտուի թագաւորներից Արգիշտիի կառուցած 2807-ամեայ Էրեբունի-Երեւանի քաղաքապետն է: Այն Արգիշտիի, որի ուրարտերէն սեպագիր արձանագրութեան վրայ ձեռքը դնելով ու երդուելով է դարձել Երեւանի քաղաքապետ: Եթէ ընդունում է 2-րդ տարբերակը, ապա ինչու՞ է սեփական ձեռամբ գլխատում «Էրեբունի» թանգարանն ու հանդուրժում Էրեբունի-Երեւան օրգանական կապի ընդհատումը: Աւելին, եթէ Տիգրան Աւինեանը գիտակցում է այս ամէնի լրջութիւնը, աւելին, եթէ չի ուզում վաճառել սեփական քաղաքի պատմութիւնն ու դառնալ Փաշինեանի իշխանութեան յանցակից, ապա պէտք է համարձակուի քայլ կատարել: Հակառակ դէպքում՝ կարող է օր գայ, եւ Տիգրան Աւինեանն ստիպուած լինի երդուել ոչ թէ Արգիշտի թագաւորի արձանագրութեան, այլ օղուզական գրերի վրայ:

Share