Արցախահայերի վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձև

Արցախահայերի վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձև

Շուեյցարիայի վերին պալատի արտաքին յանձնաժողովն ընդունեց արցախահայերի վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրաւիրելու բանաձեւը
Շուեյցարիայի Խորհրդրանի վերին պալատի՝  արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովն այսօր  ընդունել է արցախահայութեան վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրաւիրելու բանաձեւը։

Յիշեցնենք, որ աւելի վաղ՝ նախորդ տարուայ հոկտեմբերի 15-ին, Ազգային Խորհրդի ստորին պալատի՝ արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովը ընդունեց այս բանաձեւը։

Դրանից յետոյ ստորին պալատը կողմ քուէարկեց այդ նախագծին։ Կանտօնների խորհրդի արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի 6 կողմ, 1 դէմ, 2 ձեռնպահ ձայների յարաբերակցութեամբ ընդունուած այս բանաձեւը անցնելու է արդէն վերջնական փուլ։ Վերջին էտապում կանտօնալ խորհուրդը կքուէարկի։

Դրական արդիւնքի դէպքում բանաձեւը օրէնքի ուժ կը ստանայ եւ դաշնային խորհուրդը (գործադիրը) պարտաւորւում է արդէն անկախ իր կամքից եւ դիրքորոշումից զբաղուել  համաժողովի կազմակերպմամբ։

Share