Բանտի քարերն էին աղաղակում…

Բանտի քարերն էին աղաղակում…

Վահէ Սարգսեանն իր ֆէյսբուքի էջում գրառում է կատարել:

1915 թ. Վանի ինքնապաշտպանութեան կազմակերպիչներից՝ քաղաքամէջի Զինուորական մարմնի ղեկավար Հայկակ Կոսոյեանը 1921 թ. Փետրուարեան ապստամբութեան մասին իր սահմռկեցուցիչ յուշագրութեան մէջ նկարագրում է ազգուրաց բոլշեւիկ Աւիս Նուրիջանեանի գլխաւորութեամբ հայ չեկիստների, թաթար մսագործների դաժան գործողութիւնները բանտարկուած հայ գործիչների հանդէպ, որոնց մէջ էին Նոր Բայազետի սահմանապահ զօրքերի հրամանատար Համազասպ Սրուանձտեանցը (կացնահարուել է հայ չեկիստների ու թաթար մսագործի ձեռամբ՝ իր կացնով), ՀՀ բանակի դերակալ գեներալ, Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Նիկ. Ղորղանեանը (գնդակահարուել է հայ չեկիստների ձեռամբ), Հովհ. Քաջազնունին, Նիկոլ Աղբալեանը, Լեւոն Շանթը, Աւետիք Սահակեանը եւ այլք:

Երբ արդէն ազատագրուել էր Երեւանն ու բանտից դուրս էին գալիս գործիչները, Հայկակ Կոսոյեանը քարանում է՝ տեսնելով Երեւանի բանտում վաղօրօք փորուած փոսէրի մէջ կացնահարուած ու գնդակահարուած ընկերների դիակները ու գրում, որ, ինքը կեանքում երկրորդ անգամ է տեսնում նման փոսէր. մէկը՝ Վանում, փորուած թուրք ասկեարների ձեռամբ, մէկը՝ Երեւանում՝ փորուած հայ բոլշեւիկների ձեռամբ:

Աւարտում է գիրքը հետեւեալ կերպ՝ երբ ես դուրս էի գալիս բանտից, կարծես կացնահարուած ընկերներս գոռացին՝ ինչու՞ մէզ չօգնեցիք այն զարհուրելի գիշերը, երբ… անգամ բանտի քարերն էին աղաղակում…. Ես յանցաւոր էի

…Աւելի քան 100-տարի անց՝ երկու դաւադիր փոսէր («դատավարութիւններ»)` Բաքւում եւ Երեւանում, մէկը՝ կրկին թուրք բաշիբոզուկի ձեռամբ, միւսը՝ հայ…Ու կրկին աղաղակում էին բանտերի ու դատարանների քարերը, նաեւ՝ Եռաբլուրի… Իսկ մենք՝ կրկին յանցաւոր…

Share