Թրամփը 90 օրով դադարեցրել է ԱՄՆ օգնութիւնները օտար երկրներին

Թրամփը 90 օրով դադարեցրել է ԱՄՆ օգնութիւնները օտար երկրներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրամանագիր է ստորագրել՝ օտար պետութիւններին ցուցաբերուող ամերիկեան օգնութեան վերագնահատման եւ վերախմբաւորման մասին, որով նախատեսւում է 90 օրով դադարեցնել դրա տրամադրումը։

Ինչպէս հաղորդում է ՏԱՍՍ-ը, Սպիտակ տան կայքում հրապարակուած հրամանագրում նշւում է, որ որոշման նպատակն է գնահատել ծրագրերի արդիւնաւետութիւնը եւ դրանց համապատասխանութիւնը Միացեալ Նահանգների արտաքին քաղաքականութեանը։

Օգնութեան տրամադրումը կարող է վերսկսուել նշուած ժամկէտի աւարտից յետոյ՝ իւրաքանչիւր ծրագրի առանձին վերանայումից յետոյ։ Փաստաթղթում նշւում է, որ օտար երկրներին օգնութեան տրամադրման ոլորտը եւ դրանում տիրող բիւրոկրատիան «չէն համապատասխանում ամերիկեան շահերին եւ շատ առումներով հակասում են ամերիկեան արժէքներին»։

«Դրանք ծառայում են խաղաղութեան ապակայունացմանը՝ օտար պետութիւններում առաջ մղելով գաղափարներ, որոնք հակասում են երկրների ներսում եւ դրանց միջեւ ներդաշնակ ու կայուն յարաբերութիւնների զարգացմանը», — ասւում է հրամանագրում:

Share