iarex.ru Ռուսական լրատուական կայքը քննարկել է Հայաստանի կառավարութեան որոշումը Եւրամիութեանը Հայաստանի անդամակցութեան մասին օրէնքի նախագծի կապակցութեամբ: Ռուսական կայքի վըրլուծականը թարգմանել է Գ. Մանուկեանը:
Յունուարի 9-ին Հայաստանի կառավարութիւնը հաւանութիւն տուեց Եւրամիութեանը Հայաստանի անդամակցութեան մասին օրէնքի նախագծին: Օրենքի ընդունումը սկիզբ է տալու այդ գործընթացին։ ԵՄ-ին անդամակցելու որոշումն ուղղակիօրէն պէտք է ընդունուի համաժողովրդական հանրաքուէի միջոցով: Այս մասին կառավարութեան նիստում յայտարարեց ՀՀ վարչապետը: Միեւնոյն ժամանակ, դա յստակեցրել է՝ այս օրինագիծը չպէտք է ընդունուի որպէս ԵՄ-ին անյապաղ անդամակցութեան յայտ: Դրա հիմնական նպատակն է նախանշել Հայաստանի պատրաստակամութիւնը Եւրամիութեան հետ մերձեցման գործնական աշխատանքին։ Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլաւ Տարասովը:
«Մեծ հաշուով, դա Հայաստանի ինքնիշխան իրաւունքն է՝ շարժուել ցանկացած ուղղութեամբ։ Բայց բոլոր նշաններով՝ այն կը շարունակուի այնպէս, ինչպէս յայտարարել է Ռուսաստանի փոխուարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նրա խօսքով՝ «ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն անհամատեղելի են։ Երկու միաւորումներն էլ ենթադրում են մաքսային սահմանների բացակայութիւն եւ ապրանքների, ծառայութիւնների, կապիտալի եւ աշխատուժի տեղաշարժի ազատութիւն»։ Պատկերացնել, որ այս երկու միութիւնները ինչ-որ պահի կը համախմբուէն, անհնար է։ Ուստի, Օվերչուկը կարծում է՝ իրադարձութիւնների ընթացքը «Հայաստանին ընտրութեան առաջ է կանգնեցնում»։ Գործնականում ԵԱՏՄ — ի հետ յարաբերութիւնների դադարեցման դէպքում Հայաստանում «մի կողմից կբարձրանան էներգիայի եւ պարենի գները, միւս կողմից՝ հայկական ապրանքների արտահանումը կկրճատուի 70-80 տոկոսով»: Աւելին, ըստ Օվերչուկի, ԵԱՏՄ — ին անդամակցութիւնը արտօնութիւն է՝ ԵՄ-ին անդամակցութիւնը համեմատելով «Տիտանիկի» տոմս գնելու հետ։
Տեսնում ենք՝ Հայաստանի դրեյֆը դէպի արեւմուտք կայուն բնոյթ է ստանում։ նիկլորն օգտագործում է ղարաբաղեան երկրորդ պատերազմում կրած պարտութիւնից յետոյ ի յայտ եկած ներքին հակասութիւնները արտաքին միջավայր տեղափոխելու դասական հնարքը։ Եւ այդ դէպքում նա պէտք է թիկունքում զգայ Արեւմուտքի «բարեկամական» յենարանը։ Միեւնոյն ժամանակ, ԵՄ — ում, աբցի Ֆրանսիայից, նոյնիսկ ակնարկով չէն արտայայտուել Հայաստանի անդամակցութեան հնարաւորութայյն մասին։ Սեպտեմբերին Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Ստեֆան Սեժուրնէն այցելել էր Հայաստան։ Նա Մոսկուային նախազգուշացրել է ճնշում չգործադրել «դէպի ժողովրդավարութիւն» շարժուող Երեւանի վրայ։
Բացի այդ, ԵՄ-ին անդամակցելու գործընթացը կարող է տարիներով ձգուել։ Բայց նիկլորն այլ վարկած ունի. «2023ի աշնանը ելոյթ ունեցայ Եւրոպական խորհրդարանում։ Նրա հիմնական ուղերձն այն էր, որ Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մօտ, որքան ԵՄ-ն դա հնարաւոր կը համարի։ Այդ պահին դա Հայաստանում ամենամեծ հետաքրքրութիւնն առաջացրած ելոյթն էր։ Քաղաքացիների արձագանքն այս ելոյթին աննախադէպ էր։ Ինչ եղաւ յետոյ։ 2024ի ապրիլի 5-ին ԵՄ նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ Հայաստան-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումը, որը լայնօրէն լուսաբանուեց ԶԼՄ-ներում: Սա աննախադէպ ձեւաչափով հանդիպում էր»։ Այս առումով կարելի է ենթադրել՝ նիկլորին այժմ անհրաժեշտ է բուն բանակցային գործընթացն Արեւմուտքի հետ, որպէսզի նրա հետ որեւէ գործընկերութիւն ցոյց տա՝ քաղաքական գրգռուածութիւն առաջացնելով ոչ միայն Մոսկուայի, այլեւ ԵԱՏՄ միւս անդամների մօտ։ Բայց այստեղ նիկլորի մօտ ռիսկեր են ի յայտ գալիս. ինչ կը լինի, եթէ նրա եւրոպական ուղին աջակցութիւն չստանայ հանրաքուէում, չէ՞ որ 2026ին Հայաստանում խորհրդարանական ընտրութիւններ կ’անցկացուեն։ նիկլորը շարունակում է քաղաքական դանակի շեղբին հաւասարակշռելու քաղաքականութիւնը, ինչն իր կառավարութեան համար շատ ռիսկեր է պարունակում նոյնիսկ կարճաժամկէտ հեռանկարում, յատկապէս Բաքուի հետ յարաբերութիւններում», — ամփոփել է Տարասովը։