Թուրքիան կը համագործակցի Սիրիայի հետ պաշտպանութեան ոլորտում

Թուրքիան կը համագործակցի Սիրիայի հետ պաշտպանութեան ոլորտում

Թուրքիայի պաշտպանութեան նախարարութեան մամուլի եւ հասարակայնութեան հետ կապերի խորհրդական Զեքի Աքթուրքը նախարարութիւնում հրաւիրուած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի եւ Սիրիայի պաշտպանութեան ոլորտում հնարաւոր համագործակցութեանը։ Նա նշել է, որ Անկարան աջակցում է սիրիական միասնական բանակի ստեղծմանը եւ Սիրիայում նոր վարչակազմի գործադրած ջանքերին։

Նշելով, որ Թուրքիան ցանկանում է աշխատել Սիրիայի նոր վարչակազմի հետ ահաբեկչութեան դէմ պայքարի ոլորտում, Աքթուրքը, մասնաւորապէս, ընդգծել է․ «Սիրիայի եւ մեր տարածաշրջանի ապագայում որեւէ ահաբեկչական կազմակերպութեան տեղ չկայ, եւ մենք դա թոյլ չենք տա»։

Յիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը դեկտեմբերի 22-ին այցելել էր Դամասկոս եւ հանդիպել Սիրիայի արտգործնախարարի ժամանակաւոր պաշտօնակատարի Ասադ Հասան ալ-Շիբանիի հետ։

Share