Կաթողիկոսի ուղերձը հեռարձակելու ժամը փոխելն աննախադէպ էր նորանկախ Հայաստանի պատմութեան մէջ

Կաթողիկոսի ուղերձը հեռարձակելու ժամը փոխելն աննախադէպ էր նորանկախ Հայաստանի պատմութեան մէջ

Հանրային հեռարձակողի խորհուրդը հիմնաւոր է համարում 2024 թ․ դեկտեմբերի 31-ի ամանորեայ ուղերձների հեռարձակման եթերաժամէրի վերաբերեալ Հանրային հեռուստաընկերութեան, «Շողակաթ» հեռուստաընկերութեան եւ Հանրային ռադիօընկերութեան որոշումները եւ պաշտպանում է դրանք: Այս մասին խորհուրդը տարածել է յայտարարութիւն։

«Հանրային եւ «Շողակաթ» հեռուստաընկերութիւնները եւ Հանրային ռադիօընկերութիւնը ամանորեայ ուղերձների հեռարձակման եթերաժամէրը որոշելիս առաջնորդուել են իւրաքանչիւրն իր ծրագրային բազմազանութեամբ ձեւաւորուած լսարանի նախասիրութիւններով, ինչպէս նաեւ պահպանել են կարեւոր իրադարձութեան եւ պաշտօնական հաղորդագրութեան համար նախատեսուած օրէնսդրական կարգաւորումները»,– նշուած է հաղորդագրութիւնում։

Աւելի վաղ յայտնել էինք, որ Մայր Աթոռը հրաժարուել է Ամենայն հայոց հայրապետի ուղերձը տրամադրել հանրային հեռուստաընկերութեանը, քանի որ նպատակայարմար չի համարում դրա հեռարձակումը այդ հեռուստաընկերութեան եթերում։

Նոյն օրը, աւելի վաղ, յայտնի էր դարձել, որ Առաջին ալիքը պատրաստւում է Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորեայ ուղերձը հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։

Մայր Աթոռից յայտնել էին նաեւ, որ կաթողիկոսի ուղերձը հասանելի լրատուամիջոցներով կը հեռարձակուի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների աւանդոյթով սահմանուած ժամին:

Յիշեցնենք՝ 2023-ի վերջին Հանրային հեռուստաընկերութիւնը առաջարկել էր Ամենայն հայոց հայրապետի ուղերձը ներկայացնել «Լուրերի» երեկոյեան թողարկման ընթացքում, ինչը Մայր Աթոռի կողմից մերժուել էր։

Կաթողիկոսի ուղերձը հեռարձակելու ժամը փոխելն աննախադէպ էր նորանկախ Հայաստանի պատմութեան մէջ։


Էջմիածնի պաշտօնական կայքէջի յայտարարութեան մէջ ասւում է՝ «Հանրային հեռուստաընկերութեան ամանորեայ հեռովստահաղորդումների ծրագրի ազդագրից յայտնի դարձաւ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորեայ ուղերձը նախատեսւում է հեռարձակել դեկտեմբերի 31-ին՝ ժամը 21:55-ին։

Հարկ ենք համարում նշել, որ ուղերձի հեռարձակման առնչութեամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Հանրային հ/ը միջեւ որեւէ քննարկում տեղի չի ունեցել։ Հեռուստաընկերութիւնը շարունակում է շրջանցել Ամենայն Հայոց Կաթողիկոսների ամանորեայ ուղերձի հեռարձակման՝ տասնամեակների աւանդոյթը՝ անտեսելով Մայր Աթոռի դիրքորոշումն ու Հայոց Եկեղեցու հայրենաբնակ եւ աշխարհասփիւռ հաւատացեալների պահանջներն ու սպասումները։

Հեռուստաընկերութեան որդեգրած գործելաոճի պայմաններում Մայր Աթոռը նպատակայարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը մէզ հասանելի լրատուամիջոցներով կը հեռարձակուի Ամանորի գիշերը՝ նախընթաց տարիների աւանդոյթով սահմանուած ժամին»:

Share