Ադրբեջանի ամէն մի քայլ փոխւում է Արցախի հարցից. Արցախի հարցը պէտք է բերել օրակարգ, դրանով հնարաւոր կը լինի լուծել բոլոր տեսակի խնդիրները:
Այս մասին ֆեյսբուքեան իր էջում հրապարակած տեսանիւթում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով յանձնախմբի համակարգող Վարդան Օսկանեանը:
«Ադրբեջանի նախագահը բազմաթիւ յայտարարութիւններ է արել եւ կարծես թէ ամէն ինչ աւելի յստակ է դառնում, թէ ինչպիսի ցուցակ է մեր առաջ դնում Ադրբեջանի նախագահն այսպէս կոչուած խաղաղութեան պայմանագիր ստորագրելու համար: Չգիտեմ՝ խաղաղութեան պայմանագիրն ինչ է ենթադրում, վստահ եմ, որ այնտեղ արդէն Հայաստանի կողմից բազմաթիւ զիջումներ են արուել, կան իհարկէ մեր տեսանելի զիջումները՝ Արցախի կորուստը, զոհերը, Հայաստանի տարածքի մի մասում Ադրբեջանի մխրճուելը, պայմանագրում վստահ եմ այլ զիջումներ եւս կան: Առաջին՝ պարզւում է 300,000 ադրբեջանցիներ դիմումն արդէն ՀՀ իշխանութիւններից ինչ որ մէկի սեղանի վրայ է, որից պատասխան են սպասում: Երկրորդ՝ բողոք կայ, որ պէտք է ԵՄ դիտորդները հեռանան, երրորդ՝ Ադրբեջանը բողոքում է, որ ինքն ուզում է արգելի, որ ՀՀ-ն կարողանայ զէնք գնի այլ երկրներից: Խոսում է Սահմանադրութիւնը փոխելուց: Չի խօսում միջանցքի մասին, նախկինում է խօսել, բայց ես կարծում եմ, որ միջանցքի պահանջը ցուցակում կայ, ուղղակի Ալիեւը կարիք չի զգում դրա մասին խօսել, որովհետեւ ինքը համարում է, որ դրա լուծումն իր համար ամենահասանելին է: Միջանցքն ամենահասանելին է Ադրբեջանի համար, նա ողղակի կմտնի եւ կուերցնի: Ալիեւն ինքն համարում է, որ Փաշինեանը խոստացել է միջանցքը եւ դա արդէն իր իրաւունքն է մտնել եւ վերցնել: Այնպէս որ սա իսկապէս լուրջ մտահոգութեան տեղիք է տալիս: Սրա հակառակ, որ ՀՀ իշխանութիւններն ասում են , որ միջանցքը կարմիր գիծ է ՀՀ-ի համար, բայց դա ոչինչ չի նշանակում, ընդհակառակն ինձ մտահոգում է անձամբ, Փաշինեանն ասել էր Արցախն ՀՀ է ու վերջ, յետոյ Արցախն ուղղակի նուիրեց Ադրբեջանին: Փաշինեանը փորձեց Ալիեւի ասածներին պատասխան տալ՝ էլի պարտուողական տրամաբանութիւնից ելնելով: Փաշինեանն իր պատասխանով միաժամանակ 2 բան ապացուցեց, առաջինը, որ ՀՀ-ն սւուերէն պետութիւն չի, Փաշինեանի պատասխանը պիտի լինէր, որ դա քո գործը չի, մենք որպէս սւուերէն պետութիւն ումից ինչ զէնք ուզում ենք, գնում ենք, գնայ դու քո խնդիրներով զբաղուի: Բայց նա միայն արդարացաւ: Երկրորդը՝ որ նա ապացուցեց, որ այս 6 տարուայ ընթացքում ինքը դիւանագիտութիւնից նոր բան չի սովորել: Փաշինեանի դիւանագիտական փորձը դա ձախողութեան փորձ է: Ինչ արել է դիւանագիտութեան մէջ Փաշինեանը, դա այս արդիւնքներն են եւ շարունակուող զիջումները»,-ասել է Օսկանեանը:
Օսկանեանը վերջում եզրափակել է, որ Ղարաբաղի հարցը պէտք է բերել օրակարգ, դրանով հնարաւոր կը լինի լուծել բոլոր տեսակի խնդիրները Ադրբեջանի հետ:
«Ադրբեջանի ամէն մի քայլ փոխւում է Ղարաբաղի հարցից, Ղարաբաղի հարցը պէտք է բերել օրակարգ, դրանով հնարաւոր կը լինի լուծել բոլոր տեսակի խնդիրները: Հայաստանի իշխանութիւնների վարած սխալ քաղաքականութեան արդիւնքում է, որ արցախահայութիւնն իրենց տներից զկուել է: Նրանք պարտաւոր են, պէտք է բերէն հրացը օրակարգ»,- ասել է Օսկանեանը: