Ադրբեջանը Հայաստանին հրաւիրել է համագործակցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դէմ քրէական գործի շրջանակում

Ադրբեջանը Հայաստանին հրաւիրել է համագործակցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դէմ քրէական գործի շրջանակում

Ադրբեջանը Հայաստանին հրաւիրել է համագործակցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դէմ քրէական գործի շրջանակումԱդրբեջանի գլխաւոր դատախազութիւնը Հայաստանի պատկան մարմիններին հրաւիրել է համագործակցել Արցախի Հանրապետութեան՝ Բաքւում կալանքի տակ գտնուող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դէմ քրէական գործով:

«Ադրբեջանի Հանրապետութեան գլխաւոր դատախազութիւնը, հիմնուելով լուրջ հիմքերի վրայ, որ այս դրուագներով բազմաթիւ կասկածեալներ, ինչպէս նաեւ վկաներ գտնւում են Հայաստանի Հանրապետութեան տարածքում, Հայաստանի պատկան մարմիններին հրաւիրում ենք համագործակցութեան»,- ասուած է հաղորդագրութիւնում։

Ադրբեջանի գլխաւոր դատախազութիւնը նաեւ յայտնել է, որ օկուպացուած Արցախի Հանապետութեան ռազմաքաղաքական ղեկավարների դէմ  քրէական գործն ուղարկուել է Բաքուի զինուորական դատարան:

Գլխաւոր դատախազութիւնը նշել է, որ «հետաքննութիւնն անցկացուել է ագրեսիայի, օկուպացիայի, ցեղասպանութեան, խաղաղութեան եւ մարդկութեան դէմ յանցագործութիւնների, ռազմական յանցագործութիւնների, ահաբեկչութեան, ահաբեկչութեան ֆինանսաւորման եւ բազմաթիւ այլ յանցագործութիւնների փաստէրով, որոնք կատարուել են Ադրբեջանի Հանրապետութեան եւ նրա ժողովրդի դէմ»։

Ադրբեջանական լրատուամիջոցների հաղորդմամբ, դատարանը կքննի 15 անձի նկատմամբ 2548 դրուագով գործը։ Մեղադրեալներ են ճանաչուել՝ Արկադի Ղուկասեանը, Արայիկ Յարութիւնեանը, Բակոյ Սահակեանը, Դաւիթ Իշխանեանը, Դաւիթ Բաբայանը, Լեւոն Մնացականեանը, Դաւիթ Մանուկեանը, Գարիկ Մարտիրոսեանը, Մելիքսեթ Փաշայանը, Դաւիթ Ալահուերդեանը, Գուրգէն Ստեփանեանը, Լեւոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Կազարեանը Էրիկ Ղազարեանը։

Յիշեցենք, որ Ադրբեջանի դատախազները Արցախի նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի նկատմամբ շուրջ 45 յօրինուած նոր մեղադրանքների փաթեթ են առաջադրել։ 

Աղբիւր` Panorama.am

Share