Թրամփի թիմը պատրաստւում է դիմել զինուժի օգնութեանը՝ ապօրինի ներգաղթեալներին ԱՄՆ-ից վտարելիս

Թրամփի թիմը պատրաստւում է դիմել զինուժի օգնութեանը՝ ապօրինի ներգաղթեալներին ԱՄՆ-ից վտարելիս

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը՝ իրականացնել ԱՄՆ պատմութեան մէջ ապօրինի ներգաղթեալների խոշորագոյն արտաքսում, հարցեր է առաջացրել դրա իրագործելիութեան եւ օրինականութեան վերաբերեալ։

Նախընտրական արշաւի ժամանակ Թրամփն ընդգծում էր՝ անօրինական ներգաղթը Ամերիկայի ամենամեծ խնդիրներից է:

«[Իրականացնելու ենք] պատմութեան մէջ ամենամեծ արտաքսումը: Հպարտութեամբ չեմ այդ ասում: Այդ անելը դժուար է»,- ասում է Թրամփը:

Ընտրութիւններում յաղթելուց յետոյ Թրամփը սոցհարթակներից մէկում գրառում կատարեց, թէ արտակարգ դրութիւն կը հաստատի եւ ամերիկեան զօրքը կուղղի՝ աջակցելու արտաքսումների իրականացմանը:

Այդուհանդերձ, տակաւին անորոշ է, թէ ինչպէս կարող են ԱՄՆ զինուորականները ներգրաւուել ենթադրեալ զանգուածային արտաքսումների ժամանակ՝ ասում է Նյու Եօրքի համալսարանի իրաւագիտութեան պրոֆէսոր Ջոզեֆ Նանը:

«Իրօք, շատ բան կախուած է նրանից, թէ ինչ է մտածում [երկրի] նախագահը, ինչպէս է ցանկանում օգտագործել բանակը, արդյօք ցանկանում է, որ զինուորականներն ուղղակիօրէն մասնակցէն նման գործողութիւններոում, թէ աւելի անուղղակի աջակցութիւն ցուցաբերէն դաշնային արտաքսումներին»,- նշում է Նանը:

ԱՄՆ Ներգաղթի եւ մաքսային ծառայութեան սպասուող ղեկավար կամ, ինչպէս ամերիկեան մամուլն է նրան կոչում, «սահմանային ցար» Թոմ Հոմանը ծրագրում է կտրուկ մօտեցում ցուցաբերել՝ շեշտը դնելով արտաքսման գործողութիւնների ու ռազմուժի կիրառման վրայ:

«Պատրաստւում ենք արտաքսման զանգուածային գործողութիւն իրականացնել, եւ կը փորձենք գտնել այն աւելի քան 300 հազար երեխաներին, որոնք ազատ են արձակուել այս վարչակազմի կողմից»,- ասում է Հոմանը։

Հոմանն անդրադառնում է ԱՄՆ Ներքին անվտանգութեան նախարարութեան զեկոյցին, ըստ որի՝ չափահաս ուղեկիցներ չունեցող աւելի քան 32 հազար անչափահասներ բաց են թողել իրենց դատական նիստէրը, եւս 290 հազարը ծանուցում չէն ստացել:

Ներգաղթի հարցերով փորձագէտները պնդում են՝ վերոյիշեալն ամենեւին չի նշանակում, թէ նրանք թաքնուել են, ոմանք դեռ կարող են իրենց կողմից նշուած հասցէներում բնակուել:

«Զանգուածային արտաքսումը [խնդրի լուծման] միակ տարբերակը չէ: Կոնգրեսը կարող է ստեղծել մշտական իրաւական կարգավիճակ, ինչը թոյլ կը տայ արդէն այստեղ

բնակուող շատերին դիմում ներկայացնել, անցնել նախնական ստուգում, որոշակ գումար վճարել եւ կարգի բերել իրենց փաստաթղթերը»,- ասում է Ամերիկեան ներգաղթի խորհրդի ներկայացուցիչ Աարոն Ռեյխլին-Մելնիկը:

Դատական համակարգի հարցերով Սենատի յանձնաժողովն այս շաբաթ քննարկեց զանգուածային արտաքսման հետ կապուած խնդիրները, եւ, օրինակ, ըստ դէմոկրատների, նման կտրուկ քայլը կարող է վնաս հասցնել երկրի տնտեսութեանը:

«Փաստն այն է, որ այսօր ԱՄՆ-ում ապրում են միլիոնաւոր անօրինական ներգաղթեալներ, ովքեր աշխատում են մեր տնտեսութեան համար կարեւոր ոլորտներում»,- ասում է դէմոկրատ սենատոր Ալեքս Պադիլան:

Հանրապետականները շեշտում են օրէնքի գերակայութիւնը:

«Կհետեւենք ներգաղթի դատարանների արձակուած կողմից արտասման մասին վճիռներին, եւ չենք կարող հանդուրժել, որ ԱՄՆ-ում անօրինականութիւնն ու յանցաւորութիւնը լինէն նորմայ»,- նշում է հանրապետական սենատոր Ջոն Քորնինը։

ԱՄՆ դաշնային օրէնքները սահմանափակում են առանց Կոնգրեսի հաւանութեան իրաւապահների գործունէութեանը ռազմուժի ներգրաւման հնարաւորութիւնը, սակայն երկրի նախագահի լիազօրութիւնները թոյլ են տալիս նրան զինուորականներին կիրառել աջակցող գործողութիւններում։

Դիտորդները նշում են՝ զինուորականութիւնը անպատրատ է նման կարգի՝ քաղաքացիական առաքելութեան համար:

«Յուրաքանչիւր զինծառայող, ով կը ներգրաւուի ներքին մասսայական արտաքսման գործողութեանը, չի կարող կատարել իրեն վերապահուած գործառոյթը»,- ասում է Նյու Եօրքի համալսարանի իրաւաբանական ֆակուլտետի ներկայացուցիչ Ջոզեֆ Նունը։

Տեխաս նահանգի իշխանութիւնները Թրամփի վարչակազմին առաջարկել են աւելի քան 550 հեկտար տարածքում յատուկ կենտրոն հիմնել, որը կօգտագործուի զանգուածային արտաքսումների ժամանակ որպէս ապօրինի ներգաղթեալների ժամանակաւոր պահման վայր:

VOA

Share