Հայաստանի թուրքացումով Հայաստանը եւ Սփիւռքը կը դառնան երկու առանձին միաւոր

Հայաստանի թուրքացումով Հայաստանը եւ Սփիւռքը կը դառնան երկու առանձին միաւոր



ՀՅԴ Բիւրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպութիւնների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազեանի ելոյթը «Հայաստան-Թուրքիայ յարաբերութիւններ. սպառնալիք, թե՞ հնարաւորութիւն» խորագրով միջազգային խորհրդաժողովին.

«Հայաստանի եւ Թուրքիայի յարաբերութիւնների կարգավարման հարցն ապագայի համար գլխաւոր խնդիրն է ոչ միան Հայաստանի, այլ հայ ազգի համար՝ նկատի ունենալով, որ Հայաստանը մեր ազգի հայրենիքն է»,-իր ելոյթում ասել է Մուրադ Փափազեանը։

Նրա խօսքով՝ հայ-թուրքական սահմանի բացումն առաջին հերթին ենթադրում է սահմանի բացում, ինչը կնշանակի թուրքական էժան ապրանքի ներհոսք, հայկական ընկերութիւնների սննկացում եւ դրանց վաճառքը թուրքական ընկերութիւններին, հայաստանից բնակչութեան արտահոսք՝ 10 տարում 500 հազար մարդ։

«Հայաստանի բնակչութեան մի մասը եւ սփիւռքը չէն ընդունում Հայաստանի թուրքացումը, արդիւնքում՝ սփիւռքը չի գայ Հայաստան»,- շեշտեց Մուրադ  Փափազեանը՝ նշելով, որ այդ պայմաններում հիւրանոցային բիզնեսը հետ կնահանջի եւ թուրքական ընկերութիւնները կրկին կգնէն դրանք։

Նրա խօսքով՝ Հայաստանի թուրքացումը կեանգեցնի նրան, որ Հայաստանը եւ սփիւռքը կը դառնան երկու առանձին միաւոր։

Բանախօսը յայտարարեց, որ դեռ չի խօսում Հաեօց ցեղասպանութեան խնդրի, փոխհատուցման մասին, որի ուղղութեամբ սփիւռքը զգալի յաջողութիւնների է հասել, ինչը զայրացնում է Թուրքիային։

Նա նաեւ առաջարկեց հայ-թուրքական յարաբերութիւնների հարցով համահայկական հանրաքուէ անցկացնել։

Share