Ինչ բան է կեանքը…
Ապրիլից («Օտարերկրեայ ազդեցութեան թափանցիկութեան մասին» աղմկահարոյց օրէնքի վերաշրջանառումից) մինչ օրս Վրաստանի իշխանութիւնների դէմ կարկուտի նման սպառնալիքներ տեղացած, ԵՄ անդամակցութեան գործընթացը իւնիսի 27-ից կասեցրած Արեւուտքը սկսեց աջակցել Վրաստանի իշխանութիւններին:
Քիչ առաջ «Վրացական երազանք» իշխող կուսակցութիւնը պաշտօնական հաղորդագրութիւն տարածեց, ըստ որի՝ Ֆրանսիայի նախագահի նախաձեռնութեամբ հեռախօսազրոյց է կայացել «Վրացական երազանքի» պատուաւոր նախագահ Բիձինայ Իւանիշուիլիի եւ Էմանուել Մակրօնի միջեւ։
Մակրօնը նշել է, որ ցաւում է Վրաստանում տիրող իրավիճակի համար եւ ցանկութիւն է յայտնել իր ներդրումն ունենալ այս իրավիճակի լիակատար մեղմացման գործում։ Բիձինայ Իւանիշուիլին իր հերթին շնորհակալութիւն է յայտնել Ֆրանսիայի նախագահին նախաձեռնութեան համար եւ ողջունել համատեղ ջանքերի գաղափարը։
Իւանիշուիլին եւ Մակրօնը պայմանաւորուել են, որ առաջիկայ օրերին կրկին կապի մէջ կը լինէն, եւ ձեռք բերուած առաջընթացը կգնահատուի։ Զրոյցը տեւել է մէկ ժամ։
Շուրջ 9 ամիս բառիս բուն իմաստով Վրաստանի իշխանութիւնները կզացրին Արեւմուտքին.
— արժանապատուօրէն պատասխանեցին ԲՈԼՈՐ սպառնալիքներին ու շանտաժներին,
-խփեցին Արեւմուտքի բաց նեարդին՝ ընդունելով թէ՛ վերնշեալ, թէ՛ ԼԳԲՏԻՔ անձանց քարոզչութիւնն արգելող օրէնքները,
— Արեւմուտքի կողմից երկիրը կազմաքանդող ՀԿ-ՈԿԿ-ներին, ուժերին ու անհատներին կոչեցին ճիշտ իրենց անունով,
— երկիրը չդարձրին Արեւմուտքի ձեռքին մանրադրամ ընդդէմ ՌԴ-ի ու Չինաստանի,
-չուախեցան եւ ՉՀԱՆՁՆԵՑԻՆ ԵՐԿԻՐԸ խամաճիկների ձեռքը:
Ու հիմա Արեւմուտքը կրկին սկսել է հաշուի նստել ու աջակցել Վրաստանի իշխանութիւններին:
Ինքն այն նոյն Մակրօնն է, ով ընդամէնը ամիսներ առաջ՝ իւնիսի 8-ին, ԱՄՆ-ի նախագահ Ջոյ Բայդենի՝ Փարիզ կատարած այցից յետոյ Բայդենի հետ համատեղ յայտարարութեամբ կոչ էր արել իշխող «Վրացական երազանքին» յարգել հանրութեան ցանկութիւնները եւ «վերադառնալ եւրատլանտեան ուղի»:
Վրաստանի իշխանութիւնները խորը թքած ունեցան Մակրօնի պահանջի վրայ, աւելին, օրեր առաջ յայտարարեցին՝ դադարեցնում են ԵՄ անդամակցութեան բանակցութիւնները, եւ ահա Մակրօնը զանգեց եւ սկսեց աջակցել նրանց…
Էդպէս է կեանքը՝ յաղթողին ոչ միայն չեն դատում, այլեւ յարգում են ու հետը հաշուի նստում:
Մակրօնը վկայ: