Ինչքան այս իշխանութիւնները մօտենում թուրքերի կօշիկներին, այնքան թուրքերի պահանջները դառնում են ագրեսիւ

Ինչքան այս իշխանութիւնները մօտենում թուրքերի կօշիկներին, այնքան թուրքերի պահանջները դառնում են ագրեսիւ

Դեկտեմբերի 12-ին «5-րդ ալիք» հեռուստաընկերութեան «Օրագիր» հաղորդման հիւրն էր ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամաւոր Արթուր Խաչատրեանը:

Հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարուել Կիրանցի վերաբերեալ Փաշինեանի գրառմանը, Ադրբեջանի փոխարտգործնախարարի կողմից օրեր առաջ հնչեցրած խաղաղութեան պայմանագրի հետ կապուած յայտարարութիւններին, ընդդիմադիր պատգամաւորների խաղաղութեան համաձայնագրին ծանօթանալու ԱԳՆ կողմից դրուած արգելիքին, ադրբեջանցիների Հայաստան վերադարձի իրաւունքին, արտագաղթի հետ կապուած իշխանութիւնների կողմից արուած վիճակագրական մանիպուլեացիաներին եւ այլ հարցերի:

Ստորեւ ներկայացնում ենք մէջբերումներ Արթուր Խաչատրեանի դիտարկումներից.

-Զաւեշտ է, մարդը չպէտք է ապացուցի, որ իր թուղթը կեղծ չէ, Ադրբեջանը քարտէզը գծել, ասել է՝ իմն է:
– Երեւանի կենտրոնում էլ տարբեր մարդկանցից գոյք կխլի, կասի՝ տեսէ՛ք, կադաստրային կոռուպցիան միայն Կիրանցում չի եղել, Երեւանի կենտրոնում էլ է եղել:
– Վաղը Արարատ Միրզոյեանից կը պահանջէն, որ անունը փոխի, դարձնի Աղրիդաղ:
– Թուրքերը սրանց քթից բռնած խաղացնում են:
-Հարթուղեղ են նրանք, ովքեր կարծում են, որ թուրքերին սիրախաղ անելով կը հասնեն նրան, որ Էրդողանն Ալիեւին ասի՝ լաւ էլի՛, էս ի՞նչ ես անում:
-Վերադարձի իրաւունքը պէտք է լինի երկկողմանի, բայց ադրբեջանցիները հեռացել են՝ իրենց գոյքը վաճառելով եւ փոխհատուցում ստանալով, կարող են գալ, օդ շնչել, գնալ:
– Ժամանակին ասում էին՝ ներսից Հայաստանը ուտելու էինք:
-Վիճակագրութեան մեթոդաբանութիւն փոխելը փոքրիկ խուլիգանութիւն է, իբրեւ թէ վիճակը բարելաւուել է:
-Հովիկ Աղազարեան շոուով փորձում են լուրջ խնդիրները քօղարկել:
– Ակնյայտ է, որ Փաշինեանը պատրաստւում է նոր ընտրութիւնների ու պէտք է զոհի թիմի մի մասին:
– Փաշինեանը պահում է հին, նաւթալինոտ ձայնապնակը, նա բազմապրոֆիլ գնում է ընտրութիւնների:

Մանրամասները՝ տեսանիւթում

Share