Թող ՔՊ-ականները չփորձեն մարդկանց խաբել, թէ հանրաքուէի արդիւնքները երաշխաւորուած չէին

Թող ՔՊ-ականները չփորձեն մարդկանց խաբել, թէ հանրաքուէի արդիւնքները երաշխաւորուած չէին

1991 թուականի դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում անցկացուեց անկախութեան հանրաքուէ։ Անցկացուեց ԽՍՀՄ օրէնսդրութեան համապատասխան եւ իրաւական առումով՝ անթերի։

Հանրաքուեին մասնակցել էր ԼՂՀ չափահաս բնակչութեան 82,2%-ը: Անկախութեանը կողմ էր քուէարկել հանրաքուէին մասնակցած քաղաքացիների 99,99%-ը՝ 108.615 մարդ։ Դեմ էր քուէարկել ընդամէնը 24 հոգի։ Կարեւոր թիւ է հէնց 82,2%-ը։ Այն ցոյց է տալիս հանրապետութիւնում հայերի ու ադրբեջանցիների բաշխումը 1988 թուականի դրութեամբ։ 1991-ին ընտրացուցակներից հանուել էին մահացածները, մուտք էին արուել 18 տարեկան դարձածները։

Փաստացի չբնակուողները, այսինքն՝ Արցախից որոշ հայաբնակ գիւղերից հայ փախստականները, ովքեր ապաստան էին գտել Հայաստանում ու Արցախից հեռացած ադրբեջանցիները ընտրացուցակներից չէին հանուել։ Ինչու՞ է սա կարեւոր։ Համաձայն Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած կարգաւորման առաջարկների, որոնք շրջանառւում էին դեռեւս 2006 թուականից, եւ որի մի տարբերակ ժառանգել էր նաեւ Փաշինեանը, Լեռնային Ղարաբաղի ապագայ իրաւական կարգավիճակը որոշելու հանրաքուէին (կամ պարտադիր կամարտայայտութեանը) պէտք է մասնակցեին թէ՛ հայեր եւ թէ՛ ադրբեջանցիներ այն ՆՈՒՅՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ, որ գոյութիւն ունէր մինչեւ 1988 թուականի փետրուար։ Նոյնիսկ եթէ հանենք Շահումեանի շրջանը, որը «Սուէտի թւին» ԼՂԻՄ կազմում չէր, հայերն Արցախում բացարձակ մեծամասնութիւն էին, եւ հանրաքուէի արդիւնքները կասկած չէին առաջացնում։

Այնպէս որ, թող ՔՊ-ականները չփորձեն մարդկանց խաբել, թէ հանրաքուէի արդիւնքները երաշխաւորուած չէին, քանի որ ադրբեջանցիները նոյնպէս պէտք է մասնակցեին։

* Քուեաթերթիկի օրինակը տրամադրել է ՀՅԴ Արցախի «Ապառաժ» օրաթերթի գլխ․ խմբագիր Արա Պուլուզեանը

Արթուր Խաչատրեան
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Share