Սիրիական բանակը շարունակում է ռմբակոծել զինեալ խմբաւորումներին. հայ համայնքն անորոշութեամ մէջ սպասում է. Գաբրիելեան
Սիրիայի բանակը փորձում է վերականգնել Հալեպի նկատմամբ վերահսկողութիւնն՝ ռմբակոծելով զինուած խմբաւորումներին։
«Սիրիական բանակը օդային ռմբակոծութիւններ է իրականացնում»,- «Փաստինֆոյ»-ին ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամաւոր Մարիայ Գաբրիելեանը։
Թէ որքանով են Իրանն ու Իրաքը օգնում Սիրիայի իշխանութիւններին՝ զինեալներին ճնշելու հարցում, Մ. Գաբրիելեանը դժուարացաւ ասել՝ նշելով, որ բանաւոր զօրակցութիւն յայտնուել է, բայց գործնական, զինուած գործողութեանը օգնութիւն ցուցաբերելու վերաբերեալ տեղեկութիւն չկայ։
Ինչ վերաբերում է Հալեպի ուղղութեամբ զինուած խմբաւորումների առաջխաղացմանը նպաստած պայմաններին, ապա հայազգի պատգամաւորը նշեց, որ կարծիք կայ առ այն, որ քրդական ուժերը դուրս են եկել իրենց տիրապետած շրջաններից եւ այդ հատուածը յանձնել զինուած խմբաւորումներին, բայց այս լուրը ստուգման կարիք ունի։
«Մնացեալ իրավիճակը նոյնն է Հալեպի հայ համայնքի համար, հայերը սպասողական, անորոշ վիճակում են, փակ են դպրոցները, օդանաւակայանը եւս փակ է», — ասաց Գաբրիելեանը։