«Ես նախկին զինուորական եմ, կոչում ունեմ։ Զինուած ուժերի մասին օրէնքն ասում է՝ ՀՀ Զինուած ուժերում իրաւունք ունեն ծառայել բացառապէս ՀՀ քաղաքացիները։ Ես ուզում եմ իմանալ՝ ես որտեղի՞ քաղաքացի եմ եւ եթէ ծառայել եմ, վիրաւորուել եմ, հանուն ինչի՞ եմ ծառայել ու վիրաւորուել եւ ո՞ւմ հրամանով է ինձ շնորհուել մայորի կոչում»,- Ազգային ժողւում Արցախից բռնի տեղահանուածների՝ ՀՀ քաղաքացիութեան ձեռքբերման հարցերի վերաբերեալ քննարկման ժամանակ ՆԳ փոխնախարար Արմէն Ղազարեանին հարցրեց Արցախի Ազգային ժողովի «Դաշնակցութիւն» խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանը:
Արմէն Ղազարեանը պատասխանեց․ «Ես ձեր քաղաքացիութեան մասին տեղեկութիւն չունեմ, պէտք է ձեր անhատական տուեալները ստուգենք տուեալների բազաներով, որպէսզի կարողանամ դրա մասին ինչ-որ ինֆորմացիայ յայտնել»։ Մոսիեանն ասաց, որ ունեցել է 070 կոդով անձնագիր, մինչեւ 2023 թուականն էլ հաշուառուած է եղել Արցախի Հանրապետութիւնում։
«Տրամաբանօրէն Լեռնային Ղարաբաղի բնակիչ եք, ով ներկայումս գտնւում է Հայաստանի ժամանակաւոր պաշտպանութեան տակ։ Զինծառայութեան մասով չեմ կարող մեկնաբանութիւններ անել, պարոն Մոսիեան, իրաւասու չեմ»,— արձագանքեց Արմէն Ղազարեանը։