2018-ից ի վեր Հայաստանն առաջընթացի անուան տակ՝ հետընթաց է արձանագրում բոլոր ասպարէզներում, յատկապէս ազգային օրակարգերի հետապնդման իմաստով։ Հայաստանի շուրջն այսօր ստեղծուած անվտանգային համակարգն ուղղակիօրէն Ադրբեջանի եւ Թուրքիայի ազդեցութեան տիրոյթում է։
ՀՀ ներկայ իշխանութիւնները հրաժարուելով Արցախից՝ շարունակում են հրաժարուել ազգային առաջնահերթութիւններից։ Անկախութեան հռչակագրի վախերը թերեւս դրա վառ ապացոյցն են։ Ադրբեջանի կողմից պատերազմի սպառնալիքի եւ ճնշման տակ՝ Հայասատանը շարունակում է ոչ միայն զիջել տարածքներ, այլեւ իր՝ որպէս իրաւական պետութիւն, իրաւունքը։
Անկախութեան հռչակագրում յստակ արձանագրուած է ազգային եւ պետական առաջնահերութիւններն ու պարտաւորութիւնները. «11. Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում 1915 թուականին Օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում Հաեօց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին»:
Արդեօ՞ք ՀՀ ներկայ իշխանական վարչակարգի կողմից Հաեօց Ցեղասպանութեան ճանաչման գործընթացը կասկածի տակ դնելը՝ հրաժարումն է ազգային պահանջատիրութիւնից եւ առաջնահերութիւնից եւ արդեօ՞ք Արցախի կորուստը հանդուրժելուց յետոյ՝ սա էլ կը հանդուրժուի։
Անզօր, տկար եւ սեփական օրակարգը չթելադրող, ազգային շահերը ոտնահարող, պատմական արդարութիւնն ու սեփական իրաւունքը զիջող վարչակարգը չի կարող կասկածի տակ դնել հաեօց բազմադարեայ հերոսական պատմութիւնն ու պահանջատիրութիւնը։
Հայաստանի ժողովուրդը 1990-ին պատմական որոշում կայացրեց` անկախութիւնն ընտրելով որպէս միակ հնարաւոր ելք եւ երկրի զարգացման առաջնահերթութիւն: Հայաստանի անկախութեան հռչակագիրը Հայաստանի ժողովրդի միասնական կամքն էր, որով իմաստաւորեց հայկակական երկու պետականութիւնների կերտումը եւ արցախեան առաջին պատերազմում յաղթանակը։ Հռչակագրով սահմանուել է Հաեօց պետականութեան վերաստեղծման նպատակն ու ուղին, որից հրաժարուելով, ընդհանրապէս հարցականի տակ է դրւում պետականութեան գոյափիլիսոփայութիւնը։
Այսօր կասկածի տակ դնել պետութեան հիմնադրման առանցքային փաստաթուղթը, որի հիմքում ազգային պահանջատիրութիւնն ու այդ ճանապարհին արձանագրած յաղթանակներն են՝ նշանակում է հրաժարուել արդարութեան իրաւունքի հետապնդման օրակարգից եւ նուիրական պայքարից։
Ազգային իրաւունքի համար պայքարը պետութեան կենսունակութեան շարժիչ ուժն ու յարատեւման բանալին է։ Եթէ վճռակամ ենք հայ ժողովրդի լինելիութեան հաստատմանը, բացի պայքարի ուղղուց՝ այլ ելք չունենք։
Հ․Շինդեան
«Ապառաժ»-ի խմբագրական