Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանը, նրան Բաքւում հետապնդել ու հալածել են

Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանը, նրան Բաքւում հետապնդել ու հալածել են

Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանը, նրան Բաքւում հետապնդել ու հալածել են
ԱՄՆ կոնգրէսական Ֆրենկ Փալոնը լքել է Ադրբեջանը: Այս մասին յայտնում է ադրեջանական ԱՊԱ գործակալութիւնը։

Փալոնը նոյեմբերի 18-ին նախատեսում էր մասնակցել COP29-ին, ինչպէս նաեւ բազմաթիւ հանդիպումներ ունենալ Բաքւում։ Այդ նպատակով նա Բաքու էր ժամանել շաբաթ օրը՝ կէսօրին։

Վերջինիս հետապնդել են տեղի լրագրողները, որոնք խիստ «վիրաւորուած են եղել» Փալոնի հայամէտ դիրքորոշումներից: Փալոնին հալածել են օդանաւակայանում, հիւրանոցում, որտեղ մշտապէս «հերթապահել» են մի խումբ հասարակական կազմակերպութիւնների ղեկավարներ եւ հասարակական ակտիւիստներ Ադրբեջանից՝ բողոքի ակցիաներով ու կարգախօսներով:

Հաղորդւում է, որ Փալոնն առաւօտեան լքել է հիւրանոցը եւ ժամանել անմիջապէս օդանաւակայան՝ օդ բարձրանալով Բաքուից յատուկ չարթերային չուերթով։

aysor.am

Share