Նոյեմբերի 18-ին Հռոմում միջազգային համաժողով կ’անցկացուի՝ նուիրուած Արցախի մշակութային ժառանգութեան պահպանութեանը։ Յայտնում են Իտալիայում ՀՀ դեսպանութեան մամուլի ծառայութիւնից։ «Սուրբ վայրերի պահպանում միասնական քրիստոնեական ծառայութեան համար՝ նուիրուած Արցախի կրօնական վայրերի եւ մշակութային ժառանգութեան պահպանմանը, որը տեղի կ’ունենայ նոյեմբերի 18-ին եւ 19-ին Հայրապետական “San Tommaso d’Aquino” համալսարանում, Largo Angelicum 1, Հռոմ. Համագումարը կազմակերպւում է Սուրբ Աթոռում Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչութեան եւ ’Istituto di Studi Ecumenici dell’Angelicum ինստիտուտի կողմից՝ Ամենայն Հաեօց Կաթողիկոսութեան հովանաւորութեամբ: Միջոցառմանը կարելի է հեռաւար հետեւել՝ միանալով հետեւեայլ յղմանը.»,- նշւում է հաղորդագրութեան մէջ։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://yerkir.am/hy
Երկիր