ՔՊ-ն չը մասնակցեց Ադրբեջանում պահուող ռազմագերիների վերաբերեալ յայտարարութեան նախագծի քուէարկութեանը

ՔՊ-ն չը մասնակցեց Ադրբեջանում պահուող ռազմագերիների վերաբերեալ յայտարարութեան նախագծի քուէարկութեանը



«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութիւնը չմասնակցեց Ադրբեջանում պահուող ռազմագերիների վերաբերեալ յայտարարութեան նախագծի քուէարկութեանը:

Հայատարարութեան նախագծին կողմ քուէարկեց 30 պատգամաւոր:

«Դեմ»-ի ու «ձեռնպահ»-ի դիմաց զրոներ էին։

Այդպիսով` ընդդիմութեան առաջարկած յայտարարութեան նախագիծը չընդունուեց:

Յիշեցնենք` պատգամաւորների ¼-ի պահանջով ԱԺ-ում Ադրբեջանում պահուող ռազմագերիների վերաբերեալ հրատապ քննարկում էր հրաւիրուել:

Ընդդիմութիւնը պահանջում էր, որ Բաքւում նախաձեռնուած COP 29-ի շրջանակներում ԱԺ-ն պահանջ ուղղի միջազգային հանրութեանը՝ աջակցելու հայ բոլոր ռազմագերիներին ազատ արձակելուն:  

Share