Փաշինեանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում է Եւրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:
ՀՀ կառավարութեան տարածած լուսանկարներից յայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինեանը Բուդապեշտում շփուել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Կառավարութիւնից յայտնում են, որ գագաթնաժողովի շրջանակում նախատեսուած են Նիկոլ Փաշինեանի հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ:
Նա մի շարք երկրների առաջնորդների հետ մասնակցել է նաեւ «Տնտեսական անվտանգութիւն» խորագրով կլոր-սեղան քննարկմանը, որն անցկացուել է փակ ձեւաչափով:
Նախորդ անգամ Նիկոլ Փաշինեանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էին ս.թ. սեպտեմբերին Նյու Եօրքում ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում: