Նոյեմբեր 5ին կայացաւ ԱՄՆ ընդհանուր ընտրութիւնները, որի ընթացքում քուէարկողները ընրում էին մի շարք դաշնային և նահանգային պաշտօնեաներ,բայց նաև առիթ ունէին ընտրելու ԱՄՆ յաջորդ նախագահին: Ընտութիւնները սկսուել են նախ արևելեան նահանգներում իսկ բոլորն էլ աւարտուել են երկրի տարածքում:
Խաղաղական ժամով երեկոյեան ժամը 6ի տուեալներով Թրամփը ապահովել է 178 իսկ Հարիսե 99 Էլէկտորալ ձայներ: Պէտք է հաշուի առնել թէ ԱՄՆ արևմտեան նահանգներում դեռ արդիւնքները հաշուարկուած չեն մանաւանդ Քալիֆորնիայում, ուր ընդհանտապէս դեմոկրատներն են յաղթում ստանալով ամբողջ 55 էլեկտորալները:
ԱՄՆ վերջին ընտրութիւնները աննախադեպ են եղել այն պատճառով նաև որ աննախըթաց պառակտում են ստեղծել ժողովրդի տարբեր խաւերի մէջ:
Նշենք, որ այս շրջանին ԱՄՆ Հայ Դատի Յանձնախումբը դժգոհելով զոյկ կուսակցութիւնների ղեկավարների անտարբեր մօտեցումից Արցախի հայաթափման գործըթացում չի հովանաւորել թեկնածուներից ոչ մէկին: