«Դրօշակի» այս տարուայ 10-րդ համարը այսօրուանից ընթերցողի տրամադրութեան տակ է: Հետեւելով տագնապահարոյց ժամանակի հեւքին պաշտօնաթերթի հերթական համարի առանցքում եւս հանրութեանը յուզող ճակատագրական հարցերի քննութիւնն է: Ազգային խնդիրների շարքից պէտք է համարել վերլուծաբան Սարգիս Սարգսեանի ծաւալուն յօդուածը 44-օրեայ պատերազմում հայկական եւ ադրբեջանական կողմերի կիրառած զէնքի, պատերազմի այլ մանրամասների եւ դասէրի վերաբերեալ: Յիշեցնենք որ երկու երկրների ինչպէս եւ միջազգային տեղեկատուական-վերլուծական կենտրոնների ներկայացրած տուեալների հիման վրայ կատարուած ուսումնասիրութեան առաջին մասը հրապարակուել էր «Դրօշակի» նախորդ համարում:
Արեւելագէտ Լիանայ Պետրոսեանը վերլուծութիւն է ներկայացրել այն մասին, թէ Ադրբեջանի հասարակութիւնը ինչպիսի վերաբերմունք ունի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքուելիք, այսպէս կոչուած, «Խաղաղութեան պայմանագրի» նկատմամբ:
Իսկ Արեւելագէտ Նարէ Գեւորգեանը անդրադարձել է Իրան-Իսրայել յարաբերութիւններում առկայ վերջին սուր զարգացումներին:
Մի քանի օրից ԱՄՆ-ում տեղի կ’ունենան նախագահական ընտրութիւններ: Սուր մրցակցութիւն վարող երկու թեկնածուներից որ մէկի յաղթանակի դէպքում ամերիկեան քաղաքականութիւնը ինչպիսի ընթացք կ’ունենայ եւ փոփոխութիւններ կկրի տարբեր, այդ թւում Հայաստանի նկատմամբ որդեգրուած քաղաքականութեան առումով: Այս հարցերի քննութեանն է նուիրուած հերթական վերլուծութիւնը, որը «Դրօշակի» համար պատրաստել է Ամերիկեան հետազօտութիւնների հայկական կենտրոնը:
Համարում ներկայացուած ընդարձակ նիւթերից է նաեւ պատմական գիտութիւնների դոկտոր Խաչատուր Ստեփանեանի ուսումնասիրութիւնը նուիրուած Բուլղարիայում Դաշնակցութեան գործունէութեանը՝ կազմակերական այդ կառոյցի ձեւաւորման շրջանից սկսած:
Անշուշտ այսքանով չի աւարտւում ՀՅԴ պաշտօնաթերթի հերթական համարի հրապարակումների ցանկը, կարծում ենք, որ ընթերցողն այնտեղ կգտնի հետաքրքրող այլ նիւթեր եւս:
Համարը ամբողջութեամբ տեսնել այստեղ՝