Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարաւորութիւն է տալու Ադրբեջանին մաքրել ցեղասպանի իր արիւնոտ ձեռքերը

Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարաւորութիւն է տալու Ադրբեջանին մաքրել ցեղասպանի իր արիւնոտ ձեռքերը

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը



Նոյեմբերի 11-ից 22-ը Բաքւում տեղի է ունենալու ՄԱԿ-ի կլիմայական փոփոխութեան հեղինակաւոր համաժողովը՝ COP29-ը:

Մարդու իրաւունքների եւ ազատութիւնների վատագոյն ցուցանիշներ արձանագրած, նաւթային բռնապետութիւն համարուող Ադրբեջանն ընդամէնը մէկ տարի առաջ էր Արցախում էթնիկ զտումներ իրականացրել, բռնի տեղահանութեան ենթարկելով 120 000 Արցախահայութեանը:

Բռնազաւթուած տարածքներում Ադրբեջանը շարունակում է հայկական հետքի ոչնչացումը, մշակութային ցեղասպանութիւնը։ Բաքուի բանտերում շարունակում են պատանդառուած մնալ մի քանի տասնեակ հայ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք, այդ թւում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարութեանը։

Կլիմայական արդարութիւն չի կարող լինել առանց մարդկային արդարութեան եւ մարդու իրաւունքների պաշտպանութեան:

Բռնապետական երկրում համաժողովի անցկացումը հնարաւորութիւն է տալու Ադրբեջանին մաքրել ցեղասպանի արիւնոտ ձեռքերը, խմբագրել ռեժիմի վարկանիշը։

Համաժողովին մասնակցող միջազգային պատուիրակներից պահանջում ենք ճնշում գործադրել պաշտօնական Բաքուի վրայ՝ ազատ արձակելով ապօրինաբար բանտերում պահուող բոլոր հայ գերիներին եւ Արցախի պատանդառուած ռազմաքաղաքական ղեկավարութեանը:

Այդ պահանջով՝ նոյեմբերի 1-ին, 14։00-ին տեղի կ’ունենայ բողոքի ակցիայ, որը կմեկնարկի ՄԱԿ-ի գրասենեակի առջեւ, որից յետոյ մասնակիցների երթը կշարժուի դէպի ՀՀ ԱԳՆ եւ ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ։

 ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմին

Share