Կ․Պոլսում Կոմիտասին նուիրուած համերգին կատարումներով հանդէս կը գայ նաեւ Կոմիտասի ազգականը

Կ․Պոլսում Կոմիտասին նուիրուած համերգին կատարումներով հանդէս կը գայ նաեւ Կոմիտասի ազգականը

Հոկտեմբերի 26-ին, Կ․Պոլսում գործող «Լուսաւորիչ» երգչախումբը Բեյօղլուի (պատմական Բերա թաղամասը) Երեք խորան հայկական եկեղեցում հանդէս կը գա Կոմիտասի ստեղծագործութիւնների կատարմամբ։ Համերգը նուիրուած է հանճարեղ երգահանի ծննդեան 155-րդ ամեակին։ Համերգին կմասնակցի նաեւ Կոմիտաս Վարդապետի չորրորդ աստիճանի ազգական Թամար Էսքէնեանը։

Այդ մասին յայտնում է Akunq.net-ը՝ վկայակոչելով «Ակօս» շաբաթաթերթի կայքէջում հրապարակուած լուրը։

Աղբիւրի համաձայն՝ Կոմիտասի ազգական Թամար Էսքէնեանը ծնուել է Լիբանանում եւ փոքր հասակում տեղափոխուել Շուեյցարիա։ Թէ՛ Թամարը եւ թէ՛ նրա երկու կրտսէր եղբայրները երաժիշտներ են։

Թամար Էսքէնեանը համերգի ժամանակ կնուագի շուի եւ սրինգ, ինչպէս նաեւ՝ որոշ ստեղծագործութիւններ կերգի։ Համերգին կմասնակցէն նաեւ դաշնակահար Ռոբեր Դողանայը եւ թմբուկահար Սեւան Կարապետեանը։

AGOS

Share