Հիստէրիկ արձագանք. Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի գիր է յանձնել ԵՄ դեսպանին

Հիստէրիկ արձագանք. Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի գիր է յանձնել ԵՄ դեսպանին

Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանում Եւրամիութեան դեսպան Պեօտր Միխալկոն կանչուել է այս երկրի արտաքին գործերի նախարարութիւն։ Ինչպէս հաղորդում է ԱՊԱ գործակալութիւնը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին յղումով, խստօրէն դատապարտուել են հոկտեմբերի 24-ին Եւրախորհրդարանի կողմից ընդունուած բանաձեւը, ինչպէս նաեւ այս կառոյցում տեղի ունեցած քննարկումների շրջանակում եւրայանձնակատարի արտայայտած «անհիմն եւ կողմնակալ» կարծիքները:

Պ. Միխալկոյին տրուել է բողոքի նոտայ։ Ընդգծուել է, որ ԵՄ տարբեր կառոյցների միջոցով Ադրբեջանի դէմ զրպարտչական արշաւի շարունակութիւնը, Ադրբեջանի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը ոտնահարող յայտարարութիւններն ու քայլերը եւ միջամտութիւնը երկրի ներքին գործերին խրախուսում են «ռեւանշիզմը» Հայաստանում եւ դրանով իսկ վնասում տարածաշրջանում խաղաղութեան հաստատման ջանքերին։

Բողոքում նշուել է, որ Ադրբեջանը Եւրամիութեան հետ յարաբերութիւնները կառուցում է միջազգային իրաւունքի նորմերի ու սկզբունքների, փոխադարձ յարգանքի, հաւասարութեան եւ փոխշայաւէտութեան հիման վրայ եւ ԵՄ-ին կոչ է անում նոյնպէս խստօրէն պահպանել այդ հիմնարար սկզբունքները։ Այդ կապակցութեամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵՄ-ից պահանջել է զերծ մնալ կանխակալ քայլերից, որոնք խախտում են Ադրբեջանի ինքնիշխանութիւնն ու տարածքային ամբողջականութիւնը, խաթարում են խաղաղութիւնն ու կայունութիւնը տարածաշրջանում, ինչպէս նաեւ միջամտում են երկրի ներքին գործերին»,- ասուած է հրապարակման մէջ։ 

Յիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի հիստէրիկ արձագանքը կապուած է Եւրախորհրդարանի կողմից նախօրեին ընդունուած բանաձեւի հետ։

Եւրախորհրդարանը Բաքուին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին եւ ապահովել հայերի անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ:

Share