Արցախցիների համախմբուած եւ անվտանգ վերադարձը հնարաւոր է ադրբեջանա-արցախեան ուղիղ բանակցութիւնների միջոցով՝ միջազգային պաշտպանութեան ներքոյ․ Արցախի ԱԺ նախագահ

Արցախցիների համախմբուած եւ անվտանգ վերադարձը հնարաւոր է ադրբեջանա-արցախեան ուղիղ բանակցութիւնների միջոցով՝ միջազգային պաշտպանութեան ներքոյ․ Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի նախագահի պարտականութիւնները կատարող Գագիկ Բաղունցի յայտարարութիւնը  Եւրոպական խորհրդարանի հոկտեմբերի 24-ի բանաձեւի վերաբերեալ․

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը ողջունում է Եւրոպական խորհրդարանի կողմից ընդունուած հոկտեմբերի 24-ի ՝ 2024 թ. «Ադրբեջանում մարդու իրաւունքների եւ միջազգային իրաւունքի խախտումների եւ Հայաստանի հետ յարաբերութիւնների վերաբերեալ» բանաձեւը, որն ուղղուած է Ադրբեջանի տարածքում մարդու իրաւունքների աղէտալի իրավիճակի, միջազգային իրաւունքի նսեմացման եւ ողջ տարածաշրջանում, մասնաւորապէս Հայաստանի նկատմամբ, սանձազերծուած ագրեսիւ մօտեցումների բացայայտմանը։

Մեր խորին գնահատանքն ենք յայտնում Եւրոպական խորհրդարանի պատգամաւորներին՝ Արցախի ժողովրդի իրաւունքների վերականգնմանն ուղղուած յստակ դիրքորոշման համար: Կարեւոր է, որ բանաձեւն ընդգծում է միջազգային դատարանների որոշումների կատարման անհրաժեշտութիւնը, Արցախի ժողովրդի ներկայացուցիչների հետ անմիջական երկխօսութեան անհրաժեշտութիւնը՝ մեր անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի երաշխաւորմամբ, Ադրբեջանում պահուող հայ ռազմագերիների ու քաղաքական բանտարկեալների ազատ արձակումը, ինչպէս նաեւ մեր գոյքի ու մշակութային ժառանգութեան պահպանումը։

Արցախի ժողովրդի համախմբուած եւ անվտանգ վերադարձը հայրենիք առանցքային նշանակութիւն ունի տարածաշրջանում տեւական խաղաղութեան հաստատման համար, ինչը հնարաւոր է ադրբեջանայ-արցախեան ուղիղ բանակցութիւնների միջոցով՝ միջազգային պաշտպանութեան ներքոյ։

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովը յորդորում է Եւրոպական միութեանը ձեռնարկել գործնական եւ ուղղակի միջոցներ, որոնք ապահովելու են տարածաշրջանում մարդու իրաւունքների պաշտպանութիւնն ու Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների յարգումը: Այս նպատակով կարեւորւում է միջազգային արդիւնաւետ մեխանիզմների ներդրումը, որոնք կերաշխաւօրէն արդիւնաւետ երկխօսութեան, հաւաքական վերադարձի, անվտանգ ու արժանապատիւ կեանքի եւ այլ հիմնարար իրաւունքների պատշաճ իրացումը:

25 հոկտեմբերի, 2024 թ.

Share